Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

Հուլիս 20,2001 00:00

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ Երեկ իր ողջ գործունեության ամենաբեղուն, ամենաարգասավոր օրն ապրեց ՀՀ կառավարությունը՝ քննարկելով ամենակարեւոր հարցերը եւ ընդունելով ամենադարակազմիկ որոշումները։ Եվ այս ամենը շնորհիվ այն բանի, որ «Առավոտի» ոտքը երեկ կառավարություն չմտավ։ Երեկ կառավարության լրատվական ծառայությունը, ի դեմս պետ Մերի Հարությունյանի, բացառիկ առիթ ունեցավ օգտվելու «Առավոտին» իրենց նստավայր չթողնելու ամենափոքր հնարավորությունից անգամ։ Բանն այն է, որ կառավարության աշխատանքները լուսաբանելու հավատարմագիր ունեցող «Առավոտի» թղթակցի հետ արտակարգ պատահար էր տեղի ունեցել։ Եվ մեր թերթը կարող էր զրկվել կառավարության հերթական նիստը լուսաբանելու բախտից։ «Այս անգամ բավարարվեք պաշտոնական հաղորդագրությամբ»,- բարեկամաբար խորհուրդ տվեց մեր երբեմնի գործընկեր Մերի Հարությունյանը՝ պատճառաբանելով, թե արդեն ուշ է՝ այլ թղթակցի անունն արդեն պատրաստ է պահակային ծառայություն իջեցված ցուցակում ավելացնելու համար (նիստի ընդմիջում դեռեւս չէր եղել)։ «Գիտեք, որ «Առավոտը» չի բավարարվում պաշտոնական հաղորդագրություններով» մեր փաստարկը թերեւս ամենազորավոր ազդեցությունն ունեցավ, որպեսզի մեր երբեմնի գործընկերը «չլսի» հենց իրենց ծառայության կողմից առանձին անցաթուղթ իջեցնելու մեր առաջարկությունը։ Կարծում ենք, մեր ընթերցողներն այսօր մի կերպ յոլա կգնան առանց այդ նիստի լուսաբանման, բայց վախենամ, կառավարությունս չդիմանա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել