Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԱՀՀԿ-Ի ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հուլիս 19,2001 00:00

ՌԱՀՀԿ-Ի ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) աշխատանքային տարին կիսել է բարեփոխված կառուցվածքով։ Նոր սկզբունքի համաձայն, կենտրոնը, ըստ առաջնահերթ չափանիշների, ընտրել է այն թեմաները, որոնք մինչեւ տարեվերջ պետք է ՀՀ պետական ներկայացուցիչների, քաղաքական կազմակերպությունների, միջազգային հանրության եւ ամենակարեւորը՝ քաղաքացի-ընթերցողների սեղանին դրվեն իբրեւ վերլուծություն կամ գիտական ուսումնասիրություն։ Հաստատված են դրանք իրականացնող մեկնաբանների ու գիտնականների անունները՝ հետեւյալ ցանկով. Հայաստան, Եվրոպա, Ասիա. միջանցքներ եւ խաչմերուկներ. Դավիթ Պետրոսյան, «Նոյյան տապան» գործակալություն, քաղաքական մեկնաբան, Սամվել Հովհաննիսյան, Երեւանի ճարտարագիտական համալսարանի քաղաքագիտության դասախոս։ Հայաստանն ու Միջին Արեւելքը. Վրեժ Ջիջիյան, Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ, ՌԱՀՀԿ։ ՌԴ քաղաքականության հեռանկարները Կովկասում. Սերգեյ Շաքարյանց, ԱՊՀ երկրների գծով փորձագետ, ՌԱՀՀԿ։ Թուրք-իրանական հարաբերությունների հեռանկարները. Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ, Թուրքիայի բաժնի վարիչ։ Ցեղասպանության խնդիրը. պետական քաղաքականություն եւ ազգային ընկալումներ. Ստեփան Պողոսյան, Հրաչյա Աճառյան համալսարան, պրոֆեսոր։ Հայաստան-Վրաստան. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ. Արամ Մայիլյան, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն, վարչության պետի տեղակալ։ Ամերիկյան քաղաքականության հեռանկարները տարածաշրջանում. Աղավնի Կարախանյան, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչություն, փորձագետ։ Ադրբեջան-Հայաստան. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ. Ալեքսանդր Գրիգորյան. «Նովոյե վրեմյա» օրաթերթ, քաղաքական մեկնաբան։ Թուրքիա-Հայաստան. տնտեսական հնարավոր հարաբերությունների մոդել. Թորոս Թորոսյան, ԵՊՀ, միջազգային տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. պետության դերը. Հայկ Սարգսյան, ԵՊՀ, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։ Կառավարման համակարգը ՀՀ-ում. տեսություն ու պրակտիկա. Մարիամ Մարգարյան, ՀՀ կառավարման դպրոց, քաղաքագիտական կրթաբլոկի ղեկավար, պրոֆեսոր։ Աղքատության հաղթահարման ռազմավարությունը եւ զբաղվածության հիմնախնդիրը Հայաստանում. Աղասի Թադեւոսյան, գիտությունների թեկնածու, հանրային քաղաքականության գծով փորձագետ, ՌԱՀՀԿ։ Օրենքի իշխանություն եւ դատաիրավական համակարգի դերն ու խնդիրը Հայաստանի նորաստեղծ ժողովրդավարությունում. Միհրան Գալստյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ, ավագ գիտաշխատող։ ՀՀ-ն եւ Իրանը. միտումներ ու հնարավորություններ. Արման Մուսինյան, տարածաշրջանային հարցերով փորձագետ, ՌԱՀՀԿ։ Արաբա-իսրայելական հակամարտություն. Երուսաղեմի խնդիրը. Դավիթ Հովհաննիսյան, Արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՊՀ դասախոս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել