Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Հուլիս 19,2001 00:00

ՀՈԳԵՎՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անմահ գործի խոսքերով գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն դեռ 80-ականներին գրել էր երգչախմբային կոնցերտ, որի առաջին կատարողը եղել է մոսկովյան կապելլան՝ 1988-ին։ Այս տարի գարնանը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Հայաստանի կամերային նվագախմբի կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ, կատարեց կոնցերտի առաջին երկու մասերը, ընդ որում մեր երգչախումբը չուներ կոնցերտի պարտիտուրան եւ պրն Մլքեյանը լսողությամբ էր վերականգնել ստեղծագործության այդ հատվածը։ Պարտիտուրայի ձեռք բերման եւ դրանով իսկ կոնցերտի ամբողջական կատարումն իրականություն դարձնելու գործն իր վրա էր վերցրել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ։ Նրա խնդրանքին ի պատասխան, ՌԴ մշակույթի նախարար Մ. Շվիդկոն խոստանում է աջակցել մոսկովյան կապելլայի բացառիկ սեփականություն հանդիսացող պարտիտուրայի օրինակը Հայաստան բերելուն։ Խոստումը պրն Շվիդկոն կատարում է։ Եվ օրերս Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նիստերի դահլիճում կայացավ կոնցերտի պարտիտուրայի հանդիսավոր հանձնումը Ռոբերտ Մլքեյանին։ Պրն Մլքեյանը խոստացավ, որ այս տարվա ընթացքում հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու «Մատյան ողբերգության»-ի խոսքերով գրված երգչախմբային կոնցերտն ամբողջությամբ։ Իսկ Արմեն Դարբինյանն ու Հայաստանում ԳՖՀ դեսպան Վոլկեր Զայցը կարեւորեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ այս ստեղծագործությամբ գցված «Հոգեւոր կամուրջը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել