Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԼԵ՛Ք ԳԵՐԵԶՄԱՆԻՑ, ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ

Հուլիս 19,2001 00:00

ԵԼԵ՛Ք ԳԵՐԵԶՄԱՆԻՑ, ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ Մինչ հայ հասարակայնության մի ստվար զանգված զբաղված է 1915 թվականի ցեղասպանության հիշատակի հավերժացման եւ դա՝ Հայաստանի պետական քաղաքականություն դարձնելու հոգեմաշ գործով, Երեւանի կենտրոնով ձգվող Հրազդանի կիրճը՝ նույն Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի ստորոտում, վերածվում է ամենօրյա բուռն զվարճանքի վայրի: Օրերս եղածներին ավելացավ եւս մեկը՝ անմիջապես Կիեւյան կամրջի տակ, ու զվարճանքն ավելի անսանձ դարձավ: Իհարկե, հիշել ու հարգել Ցեղասպանության զոհերին, բնավ էլ չի նշանակում՝ ամեն օր զբաղվել սուգ ու շիվանով, սակայն, ինչպես հատուկ է երեւանյան բոլոր զվարճավայրերին, Հրազդանի կիրճում գտնվողներն էլ փայլում են թուրքական մուղամներ հիշեցնող երաժշտության նախասիրությամբ: Ու ամեն օր, մինչեւ գիշերվա երեքը-չորսը, Հրազդանի կիրճից հայոց մայրաքաղաքի երկնակամարը թրատվում է անասելի ոռնոցից` նյարդային ցնցումների մեջ գցելով ոչ միայն շրջակա թաղամասերի բնակիչներին, այլեւ Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության զոհերի հուշարձանի հարեւանությամբ հանգչող Սոսե մայրիկին, Մովսես Գորգիսյանին, Երվանդ Սաղումյանին եւ մյուս հանգուցյալներին՝ անարգելով զոհերի հիշատակը: Իսկ Երեւանի քաղաքապետարանը՝ իր ինքնահիացած քաղաքապետի գլխավորությամբ, շարունակում է գլխի չընկնել, որ երեւանյան կապը կտրած սրճարանների անսանձ աղմկելու մոլուցքը ինչ-որ ձեւով պետք է կանոնակարգել, եւ նույնքան ներողամիտ է նաեւ Հրազդանի կիրճի «օբյեկտների» հարցում: Ա. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել