Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱՄՅԱԿ

Հուլիս 19,2001 00:00

ՄԻԱՄՅԱԿ Երեկ վճռաբեկ դատարանի 4-րդ հարկի դահլիճում նշվեց «Օրենք եւ իրականություն» իրավաբանական-լրագրողական հանդեսի մեկ տարին։ Շնորհավորելու էին եկել ճանաչված իրավաբաններ, ԱԺ պատգամավորներ, լրագրողներ։ «Մեր խնդիրն է,- վերջին համարում ավետում է հանդեսը,- ձեռքներս ԱԺ օրինաստեղծ զարկերակին դուրս գալ Բաղրամյան պողոտա ու տեսնել՝ ցանկապատից այս կողմ օրենքն իրականության մեջ մարդկանց օգնո՞ւմ է ապրել, թե՞ քշում է ամերիկյան դեսպանատուն»։ Հանդեսի հիմնադիրն է Գերագույն դատարանի նախկին դատավոր Թաթուլ Բադասյանը, խմբագիրը՝ Ռադեմիկ Ավետիսյանը։ Տպաքանակը՝ 1000 օրինակ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել