Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԻ ԵՆ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ Ո՞Չ

Հուլիս 18,2001 00:00

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԻ ԵՆ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ Ո՞Չ Երբ որեւէ պատգամավորի պաշտոն են տալիս, մեխանիկորեն դադարեցվում է նրա պատգամավորական գործունեությունը։ Բնականաբար, արդեն թափուր ընտրատարածքում նոր ընտրություններ են կազմակերպվում, իսկ մինչ ընտրությունների կայանալը, ամիսներ շարունակ, փաստորեն, տվյալ տարածքը մնում է «անտեր»։ Ո՞վ պետք է այդ ընթացքում հանդիպումներ կազմակերպի տվյալ ընտրատարածքի բնակչության հետ եւ նրա ձայնը հասցնի «վերեւ»։ Միգուցե «ընտրախաղային» այս քաղաքականությունը նաեւ «մի ձեռքով 2 նապաստակ որսալու» նպատակ է հետապնդում. ինչքան հաճախ են ընտրությունները, այնքան ընտրական հանձնաժողովները զբաղվելու բան շատ կունենան եւ կարդարացվի նրանց մշտական վարձատրության հանգամանքը։ Այդ առումով հանձնաժողովների աշխատանքի «ջաղացին» լիուլի «ջուր են լցնում» նաեւ գյուղապետերի արտահերթ ընտրությունները՝ արդեն սովորական դարձած սցենարով. գյուղապետը, որն ի պաշտոնե անլեգալ հարկահավաքի կարգավիճակով է, չի կարողանում հարկերը հավաքել անհրաժեշտ չափով (որովհետեւ ժողովուրդը վճարունակ չէ), ուստի կամ պետք է հրաժարական տա, կամ նրան անվստահություն կհայտնեն։ …Հետաքրքիր է, ինչո՞ւ այս մեխանիզմը չի կիրառվում նաեւ դատավորների նշանակման հարցում եւ վերջիններս, անկախ իրենց աշխատանքի արդյունքներից (բեկանված գործերի քանակից), իրենց կարգավիճակով «ցմահ» են եւ միայն առանձին դեպքերում է դադարեցվում նրանց լիազորությունները։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել