Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՔՐՈՂ, ԻՀԱՐԿԵ, ԿԱ

Հուլիս 17,2001 00:00

ՄԱՔՐՈՂ, ԻՀԱՐԿԵ, ԿԱ Երեւանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲԸ «Մաքուր անցում» ՊՓԲԸ-ն սպասարկում է քաղաքի թվով 22 ստորգետնյա հետիոտն անցումներ։ Օրական 2 անգամ՝ առավոտյան եւ կեսօրին, ընկերության դռնապանները մաքրում են գետնանցումները, իսկ մարդաշատ գետնանցումներում մինչեւ երեկոյան ժամը 20-ը կազմակերպվում է հերթապահություն։ Գետնանցումները պարբերաբար լվացվում են։ Ինչ վերաբերում է դրանց՝ հասարակական զուգարանների վերածվելուն, ապա այս պարագայում, թերեւս, իրենց պարտականությունները ժամանակին եւ բարեխղճորեն կատարող մաքրողները մեղավոր չեն եւ չեն կարող պատասխան տալ «մութ տեղեր» փնտրող մեր որոշ համաքաղաքացիների «կատարած քայլերի» համար։ Առաջ էլ Երեւանում բազմաթիվ չէին հասարակական զուգարանները։ Պարզապես առաջ մենք, որպես երեւանցի, հարգում էինք մեկս մյուսի աշխատանքը, սիրում մեր քաղաքը։ Եվ միգուցե այս ամենի պատճառը շատ կարճ ժամանակում, մեկ տասնյակ տարվա ընթացքում, մեր ժողովրդի սովորույթները, նաեւ մաքրողի, նրա կատարած աշխատանքի եւ սեփական քաղաքի նկատմամբ հարգանքը մոռանա՞լն է։ Ակնկալում ենք մամուլի ոչ թե «կասկածամիտ» վերաբերմունքը, այլ աջակցությունը «Քաղաքային կեղտերը» մաքրելու գործում։ Քաղաքը, իսկապես, պետք է քաղաքի նմանվի մեր բոլորի աշխատանքի, սրտացավ եւ բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ։ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ «Մաքուր անցում» ՊՓԲԸ տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել