Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ

Հուլիս 17,2001 00:00

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ Ինչպե՞ս է Աշոտ Բլեյանը վերաբերվում այն իրողությանը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտնվել է լուծարման շեմին եւ վճռվում է նոր տնօրենի հարցը, երբ անգամ իր բանտարկության ավելի քան 2 տարիներին այդ պաշտոնը որեւէ մեկը չզբաղեցրեց. «Իմ իշխանությունը երբեք վարչական չի եղել։ Այդ բացառիկ ընդունելությունը, որ գտա կրթահամալիրում, որից պարզապես շփոթված եմ՝ ապացուցեց, որ պարզապես հնարավոր չէ ինձ զրկել իմ իշխանությունից։ Չնայած ամեն ինչին՝ ինձ ընդունեցին որպես այդ տան օրինական տեր, հիմնադիր,- պատասխանեց պրն Բլեյանը։- Գլխավորը՝ պատասխանատուն եմ այդ մանկավարժության համար, որ կրում է իմ անունը։ Եվ ես, իհարկե, իմ պատասխանատվությունը մինչեւ վերջ կիրականացնեմ՝ հավաքարարի, ուսուցչի կամ մեկ այլ կարգավիճակով։ Երեւանի դատախազության միջնորդությամբ 1999-ի մարտի 30-ին ժամանակավորապես դադարեցվեց իմ պաշտոնավարումը։ Բայց քրեական գործն արդեն հայտնի է, չէ՞։ Թող Էդուարդ Ղազարյանն ուղղի Լեւոն Մկրտչյանի սխալը՝ դա չի նշանակում, որ ես կրթահամալիրի տնօրեն կաշխատեմ, բայց թող իրենց սխալն ուղղեն։ Ես համոզված եմ, որ Հայաստանն այսքան շռայլություն այսօր չունի, որ ինչ-որ մարդիկ ուզենան քանդել այդքան դժվարությամբ ստեղծված կրթական համալիրը։ Ես դա բացառո՛ւմ եմ՝ ճանաչելով կրթության համակարգի պատասխանատուներին՝ գիտեմ, որ նրանք այդ բանին չեն գնա։ Եթե հանկարծ գնան, կարծում եմ, շատ կփոշմանեն, քանի որ պարզապես չի հաջողվի։ Ես այսօր զրույցներ ունեցա եւ համոզվեցի, որ բոլորն էլ, համենայն դեպս, առաջին դեմքերը՝ այդ հարցը որոշող մարդիկ, գիտակցում են կրթահամալիրի կարեւորությունը եւ արժեքը։ Մենք հիմա աշխատում ենք կրթահամալիրի զարգացման ծրագրի վրա, որ երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք կոլեգիայի քննարկմանը։ Այդ ծրագիրը հարկավոր է անպայման եւ 2-3 տարի առաջ էլ ակնհայտ էր, որ ինչ-ինչ փոփոխություններ պիտի լինեն ի շահ մանկավարժության»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել