Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին

Հուլիս 14,2001 00:00

ԵԶԴԻՆ ՉԻ ԼՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Ձեզ են դիմում մի խումբ, ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք աշխատում ենք «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության անասնապահական ֆերմայում։ Մեր խնամքի տակ են 700 գլուխ խոշոր եւ 2000 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Աշխատանքը ընկերությունում հնարավորություն է տալիս մեզ եւ մեր ընտանիքներին ապրելու բարեկեցիկ, քանզի մեզ տրամադրված են անվճար բնակարաններ եւ վճարվում է բարձր աշխատավարձ։ Ընկերությունում իշխում է աշխատանքային մթնոլորտ, մարդը գնահատվում եւ պաշտոնի է նշանակվում ոչ թե ազգային պատկանելությամբ, այլ ըստ աշխատանքի եւ խելքի (անասնապահական ֆերմայի վարիչն է ազգությամբ եզդի 18-ամյա աղջիկ)։ Սակայն մեր ազգի ինքնակոչ, այսպես կոչված, «պրեզիդենտ» Ազիզ Թամոյանը, հետապնդելով շահադիտական նպատակներ (ըստ իր կլանի կողմից տարածվող լուրերի, նա ցանկանում է ստեղծել Եզդիների Աղմաղանի Հանրապետություն), այս էլ որերորդ անգամ, փորձում է սեպ խրել եզդի եւ հայ ժողովուրդների բարեկամության միջեւ։ Ցանկություն ունենալով Կոտայքի մարզի տարածքում գտնվող վարձակալական պայմանագրերով վարձակալված արոտավայրերում իրենց հոտերը արածեցնող ֆերմերներին այդ տարածքներից դուրս մղելու, Ազիզ Թամոյանը իր համախոհների հետ միասին անընդհատ ստեղծում է կոնֆլիկտային վիճակներ։ Մեծարգո պարոն նախագահ, մինչեւ ե՞րբ մենք պետք է հանդուրժենք, որ Ազիզ Թամոյանի նման մարդիկ, հետապնդելով իրենց քաղաքական շահերը, արատավորեն եզդի ժողովրդի բարի անունը, ե՞րբ պետք է վերջ տրվի այդպիսի մարդկանց մութ գործերին։ Մենք՝ եզդի ժողովրդի իսկական ներկայացուցիչներս հայտարարում ենք՝ մենք ինքնահրկիզման չենք դիմի եւ չենք լքի մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը։ 24 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել