ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագրի շրջանակներում Երեւան կժամանի Ռավեննայի փառատոնը՝ Լա Սկալա օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, երգչախումբը եւ մենակատարները՝ աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Ռավեննայի փառատոնի՝ «Բարեկամության կամուրջներ» խորագիրը կրող ծրագիրը կմեկնարկի Ռավեննայում՝ հուլիսի 22-ին, նշանավոր Ռավեննայի բիենալեի ընթացքում, որն այս տարի նվիրված է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանին եւ անցկացվելու է հայ արվեստագետների բացառիկ մասնակցությամբ։ Իսկ հուլիսի 23-ին փառատոնը համերգով հանդես կգա Երեւանում։ Ռավեննայի փառատոնի «Բարեկամության կամուրջներ» ծրագիրը կեզրափակվի հուլիսի 24-ին, Ստամբուլում։ Սեփ. լր.