Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ

Հուլիս 13,2001 00:00

Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ Հայաստանում խմելու ջուրը սակավ չէ, ինչպես՝ ոռոգմանը։ Սակայն, այնուամենայնիվ, առանձին բնակավայրեր նեղվում են ջրի պակասից, ուրիշները ստանում են ժամանակացույցով։ Երկու դեպքում էլ մեղավորը հիմնականում սպառողներն են։ Նրանք թերի են վճարում ծախսած ջրի դիմաց, երբ ջրագծերը տարիներ շարունակ մնալով չվերանորոգված, արդեն շարքից դուրս են եկել։ Գյուղական եւ քաղաքային շատ համայնքներ, չունենալով ոռոգման համակարգ, իրենց պարտեզները, բանջարանոցները խմելու ջրով են ջրում ու ոչինչ չեն վճարում։ Այս պայմաններում համակարգը, բնականաբար, անխափան աշխատել չի կարող։ Հնարավոր չէ նաեւ փակել ջրի կորուստների ճանապարհը։ Տագնապալի վիճակը ներկայացնելու համար հիշատակենք միայն մեկ օրինակ։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ համակարգի, որը սպասարկում է 43 քաղաք (առանց Երեւանի) եւ 310 գյուղ, պոմպակայաններում հիմնականում մեկական տեխնիկապես մաշված, քայքայված պոմպ ու շարժիչ է աշխատում։ Տարբեր մակնիշի 44 նոր պոմպերի կարիքը շատ սուր է զգացվում, անհետաձգելի է նաեւ հների նորոգման պահանջը։ Ինչո՞վ գնել դրանք, նաեւ պահեստամասեր ձեռք բերել, երբ վարձավճարները հավաքվում են կիսատ-պռատ, 50 տոկոսից էլ պակաս, պետությունն էլ առայժմ չի կարող օգնել։ Այնպես որ, ջրամատակարարման խափանումը, որքան էլ անցանկալի է, կարող է պատահել ամեն պահ, վերականգնումն էլ տեւական ժամանակ կպահանջի։ ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել