Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ

Հուլիս 13,2001 00:00

ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐ Ղարաբաղյան կարգավորման եւ տարածաշրջաններում անվտանգության համակարգի ստեղծման գործընթացներում այսօր արձանագրվող որոշակի դադարը հնարավորություն է տալիս գնահատել ստեղծված իրավիճակը եւ նոր ճանապարհներ որոնել առկա փակուղուց: Իրավիճակն, ըստ իս, Հայաստանի համար շահեկան չէ: Մի կողմ թողնելով արձանագրական եւ քննադատական մասը, փորձեմ նշել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ իրավիճակը շտկելու համար. 1. Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվի Ալիեւ-Քոչարյան երկկողմ հանդիպումների ֆորմատից եւ պահանջի բազմակողմանի («Մինսկի խմբի») ֆորմատի վերականգնումը ու բանակցությունների վերսկսումը: Նկատեմ, որ բանակցությունները եւ համանախագահողների պարբերական ճանապարհորդությունները բացարձակապես տարբեր բաներ են: 2. Վերականգնել Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես կոնֆլիկտի կողմ եւ բանակցությունների մասնակից: 3. Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի վերջերս հնչող ռազմատենչ հայտարարությունները, Հայաստանը պետք է դիմի Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրներին՝ խնդրելով պարզաբանել. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում, Պայմանագրի 4-րդ կետի համապատասխան, պատրա՞ստ են այդ երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան) Հայաստանին պաշտպանել, թե՞ ոչ: 4. Ընդունել, որ ներկայումս գործող Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը կարող է լինել Հարավային Կովկասի անվտանգության մի մասը միայն եւ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի եւ Վրաստանի հետ՝ տարածաշրջանում լիարժեք անվտանգության համակարգ ստեղծելու նպատակով: 5. Շարունակելով մնալ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ, միաժամանակ հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցի այդ Պայմանագրի Միջինասիական տարածաշրջանին վերաբերող ծրագրերին: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել