Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՔՎԵԼ Է ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հուլիս 12,2001 00:00

ԿՆՔՎԵԼ Է ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Հունիսի 16-17-ը Հայաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատն ու Հայ-ամերիկյան առեւտրի պալատը Լոս Անջելեսի «Գլենդել Սիլիքս» սրահում ներկայացրին հայկական 2001թ. արտադրանքը։ Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանից մեկնած 21 կազմակերպություն, «թեեւ ցանկություն էին հայտնել 36 կազմակերպություն, բայց որոշ տեխնիկական պատճառներով ԱՄՆ մեկնեցին 21-ը»,- ասաց Հայաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Սամվել Շարբաթյանը։ ԱՄՆ- ում առանձին տաղավարներով ցուցադրվել է տարբեր ապրանքատեսականի՝ սկսած սննդից, հագուստեղենից, կոշկեղենից, գյուղատնտեսական ապրանքներից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ։ Սրան էր նվիրված երեկ Հայաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի հրավիրած ասուլիսը, որտեղ ցուցահանդեսի մասնակիցները հպարտությամբ խոսում էին իրենց հաջողությունների ու տպավորությունների մասին։ Հաջողություններից մեկը, ինչպես պարզվեց, այն է, որ «Էդի լոր» ՍՊԸ-ն, որը տրիկոտաժ արտադրող ձեռնարկություն է, միակ կազմակերպությունն էր, որ պայմանագիր է կնքել հայ արտադրողների հետ. «Արտահանվելու է 25 հազար դոլարի կանացի ներքնազգեստ։ Քանի որ պայմանագիր ենք կնքել, այդ իսկ պատճառով արտահանման ծավալը մեծացել է»,- տեղեկացրեց Ս. Շարբաթյանը։ Հայտարարություն անողները, որպես ավանդույթ, ամեն տարի մասնակցելու են Գլենդելում կազմակերպվող այդ ցուցահանդեսին։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել