Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ

Հուլիս 12,2001 00:00

ԸՆԴԱՄԵՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԴԵՐՈՒՄ Չնայած գյուղնախարարություն այցելության մեր նպատակն էր ծանոթանալ գյուղացու պրոբլեմներին, սակայն տեղում պարզվեց, որ գյուղնախարարության դերը գյուղատնտեսության ոլորտում չի գերազանցում 20%-ը, իսկ մնացած 80%-ը կարգավորում է շուկան կամ գործարար աշխարհը։ Վերջին 10 տարիների ընթացքում գյուղնախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերջինս զրկվել է արտադրական ֆունկցիաներ իրականացնելու իրավունքից։ Նախարարության մամլո քարտուղար Վահագն Մարտիրոսյանի խոսքերով, այս պահին գյուղնախարարությունն ընդամենը քաղաքականություն է իրականացնում եւ կոորդինատորի դեր է կատարում։ «Շուկայի ծավալմանը զուգահեռ մենք փորձում ենք մեղմել գյուղացու խնդիրները։ Մի դեպքում դա արվում է միջազգային օգնությունների շնորհիվ, մյուս դեպքում՝ օգտագործվում են տեղական ռեսուրսները»,- ասաց պրն Մարտիրոսյանը։ Ըստ նրա, գյուղացին առավելապես օգնության կարիք է զգում տարերային աղետներից հետո։ Ընդհանրապես, պրն Մարտիրոսյանը գյուղացու պրոբլեմները բաժանում է երկու խմբի. բերքի ու աշխատանքի ապահովագրում եւ ոռոգման ջրերի նպատակային օգտագործման խնդրի լուծում։ Պրն Մարտիրոսյանի համոզմամբ, Հայաստանի նման փոքր երկրում, որն ամբողջովին գտնվում է գյուղատնտեսական ռիսկի գոտում, ապահովագրական ընկերություններ ունենալը, մեղմ ասած, դժվար է, որովհետեւ հաճախ է պատահում, երբ գյուղացին զրկվում է իր ապահովագրած բերքի մոտ 80%-ից։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել