Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԶԻՆՎԱԾ Է

Հուլիս 12,2001 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԶԻՆՎԱԾ Է 2001 թ. հուլիսի 10-ին ժ. 13.30-ին Շահումյանի ՆԳ բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւանի Հարավ-Արեւմտյան զանգվածի Ա-3 թաղամասի 18 շ. 57 բնակարանում հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարվել։ Դեպքի վայր մեկնած քննչական, օպերատիվ-հետախուզական խումբը հայտնաբերել է տանտիրոջ զոքանչի՝ Ամալյա Մելքոնյանի դիակը՝ հրազենային վնասվածքի հետքով։ Մարմնի տարբեր մասերում հրազենային եւ սուր-կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով «Մալաթիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել հանցագործության կատարման պահին նշված բնակարանում գտնված տանտիրուհին՝ Մարիամ Մելքոնյանը, նրա 8-ամյա որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, 10-ամյա դուստրը՝ Լիդա Հովհաննիսյանը, նրանց հարեւանուհիներ Գայանե եւ Սոնյա Վարդանյանները եւ վերջինիս 3-ամյա դուստրը՝ Մանե Վարդանյանը։ Հանցագործը հափշտակել է տուժողներին պատկանող գումարը, զարդերը եւ դեպքի վայրից դիմել փախուստի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Մանվել Պատվականի Պետրոսյանը (ծնված 1961 թվականին, բնակվում է Երեւան, Մարգարյան 15 շենքի բն. 17-ում)։ Նույն օրը, ժամը 23.40-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանած «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1961 թ. ծնված Վարդան Ալբերտի Հովհաննիսյանի դիակը՝ հրազենային վնասվածքների հետքերով։ Հանցագործը զինված է։ Խնդրում ենք, նրա մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 58-02-02, 39-02-02 կամ մոտակա ՆԳ բաժին։ ՀՀ ՆԳՆ ՀԿԼ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել