Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄ ԴՐԱԽՏԻ, ՀԱՄ ԴԺՈԽՔԻ ԴՈՒՌՆ ԵՍ…

Հուլիս 11,2001 00:00

ՀԱՄ ԴՐԱԽՏԻ, ՀԱՄ ԴԺՈԽՔԻ ԴՈՒՌՆ ԵՍ… «Հայկական երաժշտական ժառանգություն» մատենաշարի առաջին լազերային սկավառակը ներկայացնում է հայ ժողովրդական երգեր Կարո Չալիկյանի կատարմամբ։ CD-ն հրատարակվել է ԱՄՆ-ում NAREK.com-ի միջոցով եւ Կ. Չալիկյանի ընկեր-բարեկամների օժանդակությամբ։ 1970 թվականից ի վեր ճարտարապետ Կարո Չալիկյանը ուսումնասիրել է Մատենադարանի ձեռագիր մատյանների մագաղաթյա էջերին պահ տրված հայ հեթանոս, հոգեւոր երգերը, հայտնաբերելով հազարավոր հոգեւոր երգեր 5-15-րդ դարերի երաժիշտներից։ 1970-80 թվականներին շրջել է Հայաստանում՝ հավաքագրելով ու ձայնագրելով ավելի քան 8000 երգ, հարստացնելով հայ ժողովրդական երաժշտության գանձարանը։ Հայ երգի նվիրյալը 1975-ին ստեղծել է «Ավետիս» երգչախումբը՝ իր ինքնուրույն երգացանկով, ղեկավարել է Գեղարդ վանքի երգչախումբը եւ «Շնորհալի» լարային քառյակը։ 1992-ին հիմնել եւ ղեկավարել է «Ներսես Շնորհալի» նվագախումբը։ Կարո Չալիկյանը բազմիցս պարգեւատրվել է երաժշտական իր անգնահատելի գործունեության համար։ CD-ում ընդգրկված երգերի գրառման մասին տվյալներ կան ճաշակով ձեւավորված գրքույկում, ինչպես նաեւ՝ դրանց անգլերեն թարգմանությունները։ Ձեւավորողն է Գագիկ Ա.-ն, լուսանկարիչը՝ Վռամը։ Այս եզակի սկավառակի շնորհանդեսը մոտ ապագայում տեղի կունենա մեծն Սարգիս Փարաջանյանի թանգարանում, որի լավագույն բարեկամներից է եղել մաեստրո Չալիկյանը։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել