Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հուլիս 06,2001 00:00

ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը երեկ Ծաղկաձորում հանդիպեց Գրողների միության վարչության ընդլայնված կազմի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ գրող պատգամավորները։ Երկրի եւ պետության հոգս ու ցավից խոսելով, գրողները շոշափեցին սոցիալական հարցեր եւս։ Արմեն Խաչատրյանը բոլոր հարցերին պատասխանում էր խիստ մանրամասն, չափազանց հանգամանալից։ Հանդիպման մասնակիցներից ոմանք, մասնավորապես՝ Սեւակ Արզումանյանը, առիթը բաց չթողեց երկրի նախագահին գովերգելու, «Առավոտին» եւ «Ա1+» հեռուստաընկերությանը փնովելու եւ հին կուսակցական օրերի բառապաշարով փայլելու համար։ Եղան նաեւ լուրջ, կառուցողական հարցեր եւ առաջարկներ։ Ամբողջ հանդիպման ընթացքում ընդգծվում էր, որ պետությունը, ի վերջո, պետք է գրականության եւ գրողների հանդեպ ավելի ուշադիր եւ հոգատար լինի։ Ի դեպ, գրողներից մեկը Արմեն Խաչատրյանին իրենցը համարեց, որովհետեւ վերջինս հումանիտար կրթություն է ստացել, իսկ «այն երկուսը՝ ճարտարագիտական»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել