Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հուլիս 05,2001 00:00

ԱՌԱՋԻՆ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Այսօր Վրաստանի մայրաքաղաք կմեկնի երիտասարդ քաղաքական, հասարակական ու պետական գործիչների տասը հոգիանոց պատվիրակությունը՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը կայանալիք «Կովկաս. ժողովրդավարական խնդիրներ եւ քաղաքացիական հասարակություն» ծրագրի առաջին սեմինարին։ Այն կազմակերպել է Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցը՝ Եվրախորհրդի աջակցությամբ։ Ծրագրով նախատեսվող մյուս երկու սեմինարները կանցկացվեն Թբիլիսիում, Շվեդիայում ու Ստրասբուրգում։ Ծրագրին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կժամանեն նաեւ Ադրբեջանի ու Ռուսաստանի պատվիրակությունները։ Սեմինարի բացմանը ներկա կլինի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը։ Իսկ զեկուցումներով հանդես կգան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիան, արտգործնախարար Իրակլի Մենաղարաշվիլին, նաեւ զեկուցողներ Գերմանիայից ու Շվեդիայից։ Հայկական կողմից ծրագրի համակարգող, ԿԳՆ-ի սփյուռքի բաժնի պետ Յուրա Նավոյանը տեղեկացրեց, որ սա ծրագրին մասնակից երկրների ներկայացուցիչների առաջին ոչ ֆորմալ հանդիպումն է, որտեղ պետք է քննարկվեն հասարակական հնչեղություն ունեցող շատ հարցեր։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել