Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ քաղաքապետի կողմից որոշում կայացվեց փողոցային առեւտրի վերացման վերաբերյալ, թվում էր թե դա ազդելու

Հուլիս 05,2001 00:00

Եթե փողոցային, էլ ի՞նչ օրինական Երբ քաղաքապետի կողմից որոշում կայացվեց փողոցային առեւտրի վերացման վերաբերյալ, թվում էր թե դա ազդելու է մայրաքաղաքում կատարվող բացօթյա առեւտրի բոլոր կետերի վրա, հատկապես նրանց, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական փողոցներում։ Երբ որեւէ փաստ հայտնաբերելով, ցանկանում ես պարզաբանումներ ստանալ որեւէ պետական չինովնիկից (քաղաքապետարանի կամ թաղապետարանի համապատասխան վարչություններից), վերջիններս պատասխանում են, թե այսինչ փողոցի այնինչ առեւտուրը, որը պատկանում է այսինչ մարդուն՝ օրինական է, քանի որ նա պետությանը հարկեր է մուծում, կատարում է իր բոլոր պարտականությունները։ Շատ մարդկանց այսօր բացառության կարգով թույլատրվում է ամեն ինչ, օրինակ, շենքի բակում ունենալ ոչ թե մեկ, այլ 3-4 ավտոտնակ, կառուցել ցանկացած շինություն, շուկա տեղադրել, խորովածանոց բացել եւ միայն այն բանի համար, որովհետեւ այդ մարդը հզոր է, քիչ թե շատ հնարավորությունների տեր։ Այս ամենը կարելի է վերագրել Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչներ Վարդանյաններին, որոնք, ինչպես նույն շենքի բնակիչներն են վկայում, «զավթել» են ամբողջ բակը։ Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչների բողոքին (փողոցային առեւտրի հետ կապված) «Առավոտը» մեկ անգամ արդեն անդրադարձել է (13.06.01), սակայն, կարծես թե վերեւներում չեն ուզում «մատը մատին խփել»՝ պատճառաբանելով, որ բնակիչների բողոքը «չափազանցված» եւ «անհիմն» է։ Նախորդ հրապարակման կապակցությամբ, երբ նույն հարցով զրուցեցինք Արաբկիրի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Միհրան Երգնյանի հետ, վերջինս ասաց, որ շենքի դիմաց տեղադրված կոլտնտեսային շուկան օրինական է, փաստագրված եւ պատկանում է բարեգործական կազմակերպության։ Երեկ խմբագրություն եկած վերոնշյալ շենքի բնակիչները ժխտեցին բոլոր այդ տեղեկությունները։ Վերջիններիս գտնում են. «Եթե առեւտուրը փողոցում է կատարվում, ապա ինչ օրինականության մասին կարող է խոսք լինել»։ Բնակիչների կարծիքով, այս մասին անկասկած տեղյակ չէ քաղաքապետը, «քանի որ, եթե իմանար, անմիջապես կարգելեր դա»։ Վերջիններիս համոզմամբ, թաղապետարանը չի կատարում քաղաքապետի հրամանը եւ բացօթյա առեւտուրը կատարվում է թաղապետարանի հետ գաղտնի համաձայնության ճանապարհով։ Թեեւ շենքի բնակիչները, ինչպես ասում են, չեն ուզում ոչ ոքի վատություն անել, մանավանդ առեւտուր անողներին, որոնք տուն են պահում, բայց դե, իրենք էլ մարդ են, իրենց էլ է պետք հասկանալ. «Ոչ քուն ունենք, ոչ հանգիստ, պատուհաններն անգամ չենք կարողանում բացել ճանճերի դարդից։ Ժամը 7-ից հետո շուկան աղբանոցի է վերածվում, պատմելու բան չէ»,- ասում էին շենքի բնակիչները։ Նրանց զարմացնում է նաեւ այն, որ եթե «մի երկու քայլ վերեւում», Մերգելյանի անվան ինստիտուտի մոտ շուկա կա, ապա, էլ ինչ կարիք կա երկու քայլ ներքեւ եւս տեղադրել։ Բնակիչների պատմելով, 5-րդ ավտոտնակի կառուցման համար նույն այդ Վարդանյանները խողովակներ էին տեղադրել։ Իրենց բողոքների արդյունքում թաղապետարանից եկել եւ մի փոքր կտրել էին՝ համոզելով, թե տեղադրումը դադարեցվել է։ Մ. Երգնյանի տեղեկություններով, այդ խո ղովակները խաղողի թարմայի համար է, բայց բնակիչները պնդում են, որ դրանք նախատեսված են հերթական ավտոտնակի կառուցման համար։ Քաղաքապետին՝ Հ. Հակոբյան թիվ 1 շենքի բնակիչների խնդրանքը հետեւյալն է. «Վերացնել նշված հասցեում տեղադրված կոլտնտեսային շուկան, ինչպես վերացվեց ամբողջ մայրաքաղաքի փողոցային առեւտուրը»։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել