254254ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՌՕՐՅԱՆ ԱՄՆ-ի կրթության զարգացման ակադեմիայի Ծաղկաձորում կազմակերպած254254Խաղաղության ճամբարում հանգստանում են վրացի եւ աբխազ 125 պատանիներ եւ աղջիկներ: Կազմակերպիչների նպատակն է փոխըմբռնման եւ համագործակցության տրամադրություն սերմանել պատանիների մոտ: Ճամբարականները զբաղվում են արվեստներով, ծանոթանում հայկական երգերին ու պարերին, շփվում հեռուստալրագրության եւ լուսանկարչական մասնագիտությունների հետ: Այս երկու լուսանկարները կատարել են ճամբարականներ Էլլան /Թբիլիսի/ եւ Զարինան /Սուխումի/: Վերին լուսանկարում պատկերված են Զարինայի արվեստների խմբի ընկերները: Ներքեւի լուսանկարի մենամարտը որսացել է Թբիլիսցի 16 ամյա Էլլան: