Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԶԳԱՅՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Հուլիս 03,2001 00:00

ԶԳԱՅՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐ Ծաղիկների սիրահար գիտնական Շպիգելը հայտնաբերեց, որ բույսերն ունեն այն բոլոր զգայարանները, որոնք բնորոշ են մարդուն։ Գիտնականը կատարեց հետեւյալ հետազոտումը։ Մի սրահում դրված էին 15 տարբեր տեսակի բույսեր, որոնց միացված էին տարբեր սարքեր։ Հետազոտմանը մասնակցում էին 15 կամավորներ։ Նրանցից յուրաքանչյուրին տրված էր մեկ դեր։ Մեկը պետք է բույսը շոյեր եւ համբուրեր, մյուսը՝ ժպտար, երրորդը՝ լաց լիներ, չորրորդը՝ զրուցեր։ Սարքերը գրանցեցին հետեւյալ արդյունքները։ Այն բույսը, որի մոտ մասնակիցը լաց էր եղել, տերեւները ցած էին իջել, փոքրացել էին, որին շոյել, համբուրել էին՝ հպարտ կանգնած էր տերեւները վեր ցցած, որի հետ զրուցել էին՝ տալիս էր տարբեր ազդանշաններ։ Գիտնականի բացատրությամբ, բույսը խորհում էր զրույցի մասին։ Հետո 15 մասնակիցները հերթով անցան բոլոր բույսերի մոտով, իսկ նրանցից մեկը կոտրեց մի ծաղիկ եւ դուրս եկավ։ Ապա մասնակիցները ներս են մտնում եւ հերթով անցնում բույսերի կողքով։ Երբ ներս մտավ ծաղիկ կոտրողը, սարքերը բոլոր բույսերի մոտ գրանցեցին նույն արդյունքները։ Բոլոր բույսերը լարված էին, նրանք կուչ էին եկել եւ դողում էին։ Դրանից հետո Շվեդիայի պառլամենտը որոշում է մի օրենք ընդունել, ըստ որի, դատական քննությունների ժամանակ բույսերը ցուցմունքներ տալու իրավունք են ստանում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել