Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ

Հուլիս 03,2001 00:00

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ Շվեյցարահայ համայնքի հատկացրած միջոցներով վերակառուցվում է Գավառի մանկատան ննջարանային մասնաշենքը, նորոգվում են կաթսայատունը, էլեկտրական ենթակայանը եւ լվացքատունը: Գավառի մանկատունը հիմնադրվել է 1936 թվականին: Հայաստանի ամենահին որբախնամ հաստատությունն է: Սկզբում եղել է նախադպրոցական հասակի երեխաների մանկատուն, հետագայում դարձել է խառը տիպի: Ներկայումս մանկատանն ապրում են 3-18 տարեկան 129 երեխաներ՝ 65 տղաներ, 64 աղջիկներ: Նրանք հիմնականում դպրոցական հասակի են: Կան քիչ թվով նախադպրոցական տարիքի երեխաներ եւ մի քանի ուսանողներ, որոնք մանկատունն ավարտելուց հետո ընդունվել են Գավառի մանկավարժական ու բժշկական քոլեջներ եւ շարունակում են բնակվել մանկատանը: Միջնակարգ կրթություն երեխաները ստանում են Գավառ քաղաքի դպրոցներում: Մանկատանը գործում են արհեստագործական խմբակներ: Հատկապես մեծ հաջողություն ունի գորգագործական արհեստանոցը, որտեղ աշխատող երեխաների գործած գորգերը վաճառվում են եւ դրանից գոյացած գումարը դրվում է փոքրիկ վարպետների բանկային հաշվեհամարներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել