Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ»

Հունիս 30,2001 00:00

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ» Հանրապետության նախագահի՝ միջազգային բարձր ատյաններում հնչեցրած պահանջները «Հայկական հարցը» տեղափոխեց զարգացման նոր փուլ։ Բայց, դժբախտաբար, առայսօր լիարժեք ուսումնասիրված չէ «Հայկական հարցը», թեեւ դրա անհրաժեշտությունը զգացվում է հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում։ Մեր Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում արդեն երկրորդ տարին է՝ ուսուցվում է «Հայկական հարց» առարկան։ Նկատի ունենալով ուսանողության աճող հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, գտնում ենք, որ հայոց պատմության շրջանակներում «Հայկական հարցին» հատուկենտ անդրադարձները հեռու են պահանջները բավարարելու մտադրությունից։ Մեր կարծիքով ճիշտ կլինի, եթե ՀՀ ԿԳՆ-ի հանձնարարությամբ բուհի ուսումնական ծրագրերում արժանի տեղ ապահովեն «Հայկական հարց» առարկային, կազմակերպվեն «Հայկական հարցի» ամբիոններ դիվանագիտական ու գիտական հաստատությունների համար քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու նպատակով, քանզի այսօր հակառակորդը զգուշանալով «Հայկական հարցի» արդի զարգացումներից, ստեղծում է ինստիտուտներ, որպեսզի դիմագրավի պատմության փաստերին եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու, ապակողմնորոշելու ճանապարհով քողարկի դարերի ընթացքում պետական քաղաքականություն դարձած իր ոճրագործությունները։ Այստեղից էլ մեր պետական ողջ կառույցը, դիվանագիտությունը, գիտական միտքը պետք է նպատակամղել նոր մարտահրավերին արժանի հակահարված տալուն։ Դա է պահանջում մեր ազգային շահը, ապագան։ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ Ժողովրդական դերասան, ինստիտուտի ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ Պատմ. գիտ. թեկ., ինստիտուտի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել