Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱ՜։ ԲԱ՛

Հունիս 30,2001 00:00

ՎԱ՜։ ԲԱ՛ Պարզվում է, վրացիները հայերիցս էլ «թիթիզ» ու «ռաբիզ» են։ Եթե ամեն երկրորդ հայ «լոպազանալու համար» իր հետ բջջային հեռախոս է ման տալիս՝ անկախ նրանից, այն աշխատում է, թե ոչ, ապա յուրաքանչյուր վրացի ունի բջջային հեռախոս, իսկ ամեն երկրորդի մոտ նույնիսկ կա երկու-երեք հեռախոս։ Իրենց բացատրությամբ, մեկը աշխատանքային է, մյուսը՝ ընտանեկան, երրորդը՝ ընկերական։ Իսկ «թիթիզության» գագաթնակետն այն էր, որ Վրաստանի փողոցներում երթեւեկող մեքենաների համարանիշերը հանրահայտ հապավումներ են։ Յուրաքանչյուր երկրորդ մեքենայի տառերը կամ BBC էին, կամ՝ CNN, կամ՝ OON, կամ՝ USA։ Առաջին տպավորությամբ՝ վրացիները ցանկանում էին օտարերկրյա հյուրերի մոտ ստեղծել այնպիսի կարծիք, թե իրենց քաղաքում լի են օտարերկրյա հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սակայն, ինչպես բացատրեցին վրացիները, իրենք հսկայական գումարներ են մուծում միայն նրա համար, որ տեսնողը ասի. «ԹՈ! ծՈՔ թՏչՈ պՊՌՑ վՈ ՎՈՔՌվպ OON»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել