Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԳՆԵՑԵ՜Ք, ՈՐՏԵ՞Ղ ԵՄ

Հունիս 30,2001 00:00

ՕԳՆԵՑԵ՜Ք, ՈՐՏԵ՞Ղ ԵՄ Այսօր Երեւան քաղաքի շենքերում տեղակայված վերելակների մեծամասնությունը պարզապես մատնված է անուշադրության։ Նրանցից օգտվելիս հոգեբանորեն պետք է պատրաստ լինես ամեն ինչի, նույնիսկ՝ փորձանքի։ Թեեւ նշենք, որ ոչ բոլորը կարող են օգտվել այն վերելակներից, որոնք աշխատում են հայկական ժամանակակից ոճով՝ իրենց համար պատրաստված հատուկ բանալիներով։ Եթե ունես բանալի՝ լավ, քեզ սպասվում է կանաչ ճանապարհ, իսկ եթե ոչ… ապա ստիպված ես ոտքով բարձրանալ նույնիսկ շենքի ամենավերջին հարկը (բայց երբ հոգնած ես լինում…)։ Սակայն ոտքով բարձրացող շատ մարդիկ այդ քայլին են դիմում ոչ միայն նրա համար, որ բանալի չունեն։ Պարզապես, պատճառը վերելակավարձը չվճարելն է։ Քաղաքի շատ շենքերի վերելակներում չկան լուսավորություն եւ ահազանգ հնչեցնելու կոճակներ։ Եվ, երբ հարկերից մեկում վերելակը կանգ է առնում, չես էլ պատկերացնում, թե որ հարկում ես հայտնվել, որի պատճառով էլ ջանք չես խնայում մատներով շոշափելով գտնել քո ցանկացած թիվը (երբեմն ստացվում է)։ Իսկ եթե վերելակում ես մնում վերջինիս խափանման պատճառով, ապա (քանի որ ահազանգը չի աշխատում) այնքան ես խարխափում մթության մեջ եւ բղավոցով օգնություն կանչում, մինչեւ մեկը հայտնվում է։ Ահա թե ինչ վիճակում են գտնվում մեր քաղաքի վերելակները, սակայն, կարծես, դա ոչ ոքի չի էլ մտահոգում։ ՆԵԼԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել