Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը որպես ճանաչված ապրանքանի

Հունիս 30,2001 00:00

Ի՞նչ կտա համաժողովը Երեկ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը որպես ճանաչված ապրանքանիշ. Իռլանդական օրինակը» թեմայով համաժողով։ Համաժողովի նպատակն էր՝ ուսումնասիրելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում որպես ամենահաջողակ երկրներից մեկի՝ Իռլանդիայի պատմական անցյալը՝ հասկանալ, թե որոնք էին այդ հաջողության անհրաժեշտ նախապայմանները, դրանց որակը, քանակը եւ այլ տարրեր։ Զեկույցով հանդես եկան Իռլանդիայի արդյունաբերական զարգացման գործակալության (IDA), Եվրոպայում հասարակության հետ կապերի տնօրեն Ֆին Գալենը, Իռլանդիայի ձեռնարկատիրական հիմնադրամի (EI) ներդրումների գծով խորհրդատու Պատրիկ Մարեյը եւ USAID-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի խորհրդական Դեյվիդ Մանդոզան։ Պատրիկ Մարեյը համաժողովը ներկայացրեց 3 մասով՝ Իռլանդիայի անցյալը, օտարերկրյա ներդրումներ եւ՝ ինչպես է զարգացել Իռլանդիայի արդյունաբերությունը։ Պ. Մարեյի խոսքերով Իռլանդիայի հաջողություններում (որին հասել է վերջին 10 տարիների ընթացքում) մեծ դեր են ունեցել IDA-ն եւ EI-ն։ Այդ կազմակերպությունները, կառավարության, բիզնեսի եւ հանրության հետ միասին կարողացել են Իռլանդիայում ստեղծել բարձր տեխնոլոգիաների՝ համաշխարհային շուկայում մրցունակ ընկերությունների համար բարենպաստ գործարար միջավայր։ Խոսելով Իռլանդիայի անցյալի մասին, Պ. Մարեյն ասաց, որ նախկինում տնտեսական վիճակը շատ ծանր է եղել, ինչպես Հայաստանում. «Մոտ 8 մլն գործազուրկ մեկնեց Իռլանդիայից, վատ էին կրթվում եւ ապրում մարդիկ, կրթվելուց հետո աշխատանք չէին ստանում։ Ով մեզ մոտ ավարտում էր, գնում էր ԱՄՆ։ Իռլանդիան բնակչության թվով եւ փոքր շուկայով ավելի շատ նման էր Հայաստանին»։ Համաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները ներկայացնելով իռլանդական պետությունը՝ որպես աշխարհում համակարգչային ծրագրերի ամենախոշոր արտահանողը, համաշխարհային շուկայում մրցունակ ընկերությունների համար բարենպաստ գործարար միջավայր, եւ խոշոր ներդրումներ ունեցող երկիր, նպատակ ունեին քննարկել եւ առաջ քաշել նաեւ Հայաստանը ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու գաղափարի տարածման խնդիրը։ Համաժողովին, որին մասնակցում էին Հայաստանի կառավարության, բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվեց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը ճանաչված ապրանքանիշ դարձնելու հնարավորությունը։ Ելույթ ունեցողների կարծիքով, Հայաստանը ներկայումս Իռլանդիայի համեմատ ունի որոշ առավելություններ։ Դրանք են՝ բնական գիտությունների բազմադարյա ավանդույթները, միջազգային շուկայում հաջողությամբ աշխատող ընկերությունները եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի արագ զարգացման միտումները։ Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել