Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս երկրում միայն առաջին հայացքից ոչինչ էական չի կատարվում: Կատարվում է: Այն էլ՝ ինչպես: Այն էլ՝ ինչ

Հունիս 30,2001 00:00

ՄԵՆՔ ՈՒ ՆՐԱՆՔ Այս երկրում միայն առաջին հայացքից ոչինչ էական չի կատարվում: Կատարվում է: Այն էլ՝ ինչպես: Այն էլ՝ ինչքան: Եվ ամեն ինչ մի հիմք ունի միայն՝ երկրում վերջապես հաստատվել է ուժեղ, արդար, հեռանկարային իշխանություն եւ թող հարատեւի այդ իշխանությունը: Հարատեւման համար միջոցների մեջ խտրություն չկա: Կա նպատակ եւ ուրիշ ոչինչ: Կա նպատակ, եւ երկրում ամեն ինչ ու ամենքը՝ կամավոր, թե ակամա, գիտակից, թե անգիտակից, ծառայում են այդ նպատակին: Մնացածը՝ հեչ: Երկրում մենիշխանության հաստատմանը նպաստում է ամեն ինչ՝ նախագահական Սահմանադրությունից սկսած մինչեւ քաղաքական կուսակցությունների ներ ու միջ հմտորեն կառավարվող գզվռտոց ու վերջապես՝ հոկտեմբերի 27: Եթե Սահմանադրությունն իրավական հիմքեր է տալիս դիմազրկել եւ գործնականում իշխանազրկել վարչապետին ու խորհրդարանի նախագահին՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունների վրա սահմանելով նախագահի իրավական ու անձնական գերիշխանությունը եւ ընդամենը հիպոթետիկ հնարավորություն թողնելով նախագահի իշխանազրկման համար՝ ծանր հիվանդություն, պետական դավաճանություն, որը ոչ մի կերպ սահմանված չէ, ուստի հնարավոր չէ ապացուցել, մինչդեռ վարչապետն առանց նախագահի նույնիսկ իրավունք չունի կառավարության նիստ գումարել, խորհրդարանի ընդունած ցանկացած օրենք նախագահը կարող է մերժել եւ դարձյալ հիպոթետիկ իրավիճակում է հնարավոր հաղթահարել նախագահի վետոն: Հայաստանի օրեցօր նվազող քաղաքացիներին (որքան քիչ՝ այնքան կառավարելի, որքան քիչ՝ այնքան պակաս գլխացավանք) մնում է քրիստոնեաբար սիրելով մերձավորին՝ սիրել նաեւ հեռավորին՝ իր ընտրած կամ ուրիշի ընտրած նախագահին: Սիրո բռնկումները կառավարվում են լավ նվագախմբի նման՝ իբրեւ ընտրազանգված, որ միայն ընտրությունների ժամանակ է ինչ-որ բանի պետք, իսկ ընտրություններից ազատ ժամանակ անվերջ ոտատակ է ընկնում՝ ուղղակի ու փոխաբերական իմաստներով: Մի ժամանակ մատաղ սերնդի դաստիար ակության առանցքը հայրենասիրությունն էր, այսօր այդ առանցքը շահն է, ինքնարտահայտման խնդիրը վերածվել է շահավետ վաճառելու ու վաճառվելու, էժան գնումների արվեստի: Չափանիշները վերածվել են մի ձեռքով կառավարվող խամաճիկների, որ ցանկացած պահի ցանկացած դիրք կարող են ընդունել՝ երկրում գործում են ոչ թե կրկնակի, այլ բազմակի ստանդարտներ: Մարդիկ են վերածվել խամաճիկների՝ ոմանք շահի, ոմանք՝ փողի, ոմանք՝ շանտաժի, ոմանք՝ վախի թելադրանքով, բայց հետեւանքը նույնն է՝ տականքը տականք է վերարտադրում: Պետական քաղաքականության ու քարոզչության խնդիրն այս ամենը դրսում ու ներսում բարեվայելուչ ու ընդունելի ներկայացնելն է: Նախ՝ երկրում մնացածների աշխատանքի խնդիրն է լուծվում՝ սադրանքների ու խառնակությունների (հայերեն՝ մուտիլովկա) նախապատրաստումն ու անցկացումը խարդավանքների առաջին աստիճանն է: Ընդամենը: Ու՞մ հոգսն է հավատը: Ո՞վ է ու՞մ հավատում այս երկրում: Խնդիրն ավելի շուտ ինչու՞ հավատալն է, քան ինչպե՞ս չհավատալը: 1999 թ. հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց երկրի ղեկավարությունը, այն ժամանակ նրանք Աստծո փոխանորդներ էին երկրում, այսօր նրանց իրական մեծությունն ու արժանիքները դրվում են քննարկման ու մանրադիտակով որոնվում են մեղքեր ու հանցանքներ զոհերի անցյալում, որովհետեւ հանցանք կա, հանցագործ չկա, ուրեմն պետք է զոհերին մեղադրել: Փետրվարի կեսից սկսած՝ այս երկրում կատարվում է ուղեղների ահավոր-աղետալից մշակում երկու ուղղությամբ. դրսից՝ Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակներն ասպարեզ բերելով ու պարտվողական դիրքորոշում պարտադրելով, ներսից՝ հոկտեմբերի 27-ի դատաքննությամբ: ԱԳ նախարարի մեկ բառի սայթաքումով (եթե լինում է այդպիսի «սայթաքում» բարձրաստիճան դիվանագետի կյանքում) հասարակությանը հիմնովին մատուցվեց օկուպացիայի գաղափարը եւ լավ յուրացվեց՝ ժողովուրդ, հողերը հետ ենք տալու, չեն թողնում պահենք: Ժողովուրդը լսեց-լսեց ու լռեց, որովհետեւ արդեն սովորել է, որ իր խոսքը ոչ մեկին էլ պետք չէ: Հետո էլ՝ պետությանն ո՞վ է բանի տեղ դնում, որ ժողովրդին դնեն: Հոկտեմբերի 27-ը այնքան մեծ սարդոստայն է, որ ոչ մի հյուսվածքի սկիզբն ու վերջը հնարավոր չէ գտնել կամ հատել: Հոկտեմբերի 27-ը ուղղակի շարունակությունն է այն սպանությունների, որ չբացահայտվեցին՝ ծնելով անպատժելիության նախադեպ: Այժմ անպատժելիության նախադեպը պետական քաղաքականություն է դարձել՝ 1700 տարի առաջ քրիստոնյա դարձածներս այսօր մերձավորի հանդեպ Քրիստոսի սիրով համակված՝ համաներում ենք անում առանց բացառության՝ դատարանի դահլիճից ազատ արձակելով վեց մեղադրյալների: Եվ ո՞վ կարող է պնդել, որ ամենաուշը 2005 թ.՝ հայ գրերի գյուտի 1600-ամյակին ազատ չեն արձակվի Նաիրի ու Կարեն Հունանյանները՝ իբրեւ Մեսրոպ Մաշտոցի հետնորդներ: Ո՞վ կարող է պնդել, որ այսօր Նաիրի Հունանյանին ցույց տրվող իրավաբանական օգնությունը, որ նրա պահվածքից ակնհայտ է դառնում ամեն օր ու ամեն քայլում, չի ուղղորդվում հենց նրան մատուցվող մամուլի միջոցով՝ պարզապես նա գիտի ինչը ինչպես կարդալ: Թե չէ հանձնաժողով, մեկուսարան, եռագույնով վերնաշապիկ, կենսապայմաններ, խցի սեղանին դիզված թղթեր…8230 Դատարան, դատավոր, հարցաքննություն…8230 Սամվել Ուզունյանն ընդամենը Նաիրի Հունանյանին հասարակությանը մեղադրանք ներկայացնելու հնարավորություն տվող գործիք է դարձել, որովհետեւ բոլորը հանկարծ անուղղելի մարդասեր ու ցմահ բարեգութ են դարձել՝ միակ խնդիր ունենալով մարդասպանի հանցանքը ապացուցելը: Ամեն օր ապացուցելը, օրինակ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ից 2000 թ. մայիս նրանք մարդ սպանել էին, 2000 թ. հունիսից 2001 թ. հունիս նրանց հանցանքը դեռ պետք է ապացուցել, եւ եթե հանկարծ դատարանը նրանց անմեղ ու ժողովրդական հերոս ճանաչեց (ինչը բոլորովին էլ բացառված չէ այս ընթացքով), ուրեմն ազգովին երազ ենք տեսել, թե հոկտեմբերի 27-ին, շրջանցելով պահակային ծառայությանը, որոնք, ինչպես պարզվեց, չպիտի պահպանեին խորհրդարանի անվտանգությունը, այլ գույքի մաս էին, Ազգային ժողով էին մտել զինված…8230 Թե Մոսկվայից չգիտես ինչու ու ում հրավերով Ալֆա ջոկատ էր ժամանել… Թե ոչ մի Թելբոթ էլ չի եկել ու չի գնացել…8230 Իսկ գուցե այդ օրը հիշարժան է միայն այնքանով, որ Հայաստանում կաթողիկոս էին ընտրում եւ միակ պատահարը Էջմիածնի մայր տաճարի վրա ժամը 17.15-ից 17.30 պտտվող ուղղաթիռներն էին: Եվ ընդհանրապես՝ մի՞թե խորհրդարանն այդ օրը նիստ է ունեցել: Երկրում ապրում են երկու տեսակի հայեր՝ մենք, որ գիտենք՝ ինչ է եղել հոկտեմբերի 27-ին եւ նրանք, որ չեն հավատում, թե հոկտեմբերի 27 է եղել: Եվ պայքարը մեր ու նրանց միջեւ է, երկրի ապագան որոշելու է այդ պայքարի ելքը: Այս դեպքում ոչ172ոքին բացառված է: ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել