Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ես դիմել էի արդարադատությանը, որ բարձրագույն ատյանների կողմից իմ հանդեպ ապօրինություն է տեղի ունեցել

Հունիս 30,2001 00:00

210 ձկան դիմաց Ես դիմել էի արդարադատությանը, որ բարձրագույն ատյանների կողմից իմ հանդեպ ապօրինություն է տեղի ունեցել։ Ինձ առանց մեղադրականի կանչել են դատարան, տեղի է ունեցել 5-6 րոպեանոց հարցազրույց, այնուհետեւ ինձ ուղարկել են տուն, որ իբր թե ամեն ինչ վերջացած է, առանց որեւիցե հետեւանքների։ Սակայն, մոտ երկու ամիս անց, երբ ինձ կանչում են տեղամասային միլիցիա, այնտեղ ես իմանում եմ, որ իմ հանդեպ ապօրինություն է կատարվել, ինձ դատապարտել են 224 հոդվածի 3-րդ մասով, երկու տարի ժամանակով։ Ես իմ փողով 2000թ. մարտի 20-ին Նորատուզի շուկայից օրը ցերեկով, հրապարակավ, հարյուրավոր գնորդների հետ միասին ձուկ եմ գնել՝ վճարելով 14.000 դրամ՝ 210 ձկան (սիգ) դիմաց։ Գնացել եմ Գավառ, նստել ավտոբուս, որ տուն գամ, սակայն տուն հասնելու փոխարեն Սեւանի ՆԳ բաժնում ինձ վրա գործ են հարուցում։ Ես իմ գումարով շուկայից գնված 210 ձկան համար դարձել եմ աշխարհի ամենամեծ հանցագործը, սակայն, երբ Սեւանից ԱԺ պատգամավորը առանց գումար վճարելու, պետական տուրքը չմուծելով, պետությանը հասցնելով 100000 դոլարի վնաս, 10 տոննա ձուկ եւ 5,5 տոննա ձկնկիթ է տարել Ռուսաստան, նրան ազատում են պատասխանատվությունից։ Մի քանի անգամ ես դիմել եմ Սեւանի առաջին ատյանի դատավոր պրն Ասատրյանին, որպեսզի նա ուղարկի մեղադրական եզրակացության եւ դատավճռի պատճենները, սակայն մինչ օրս նա չի ուղարկել։ Այդ մասին ես արդեն մի փութ գրել եմ, սակայն ինձ գալիս է այնպիսի պատասխան, որ կարծես թե չեն էլ կարդում իմ գրածը։ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ պրն Մ. Կարապետյանը ինձ գրում է՝ «դիմեք Սեւանի առաջին ատյանի դատավոր պրն Ասատրյանին»։ Էլ ի՞նչ իմաստ ունի նորից նույն մարդուն դիմելը. նույն Կարապետյանը մի հեռախոսային զանգով կարող է այդ հարցը կարգավորել։ Եթե ո՛չ օրենքը, ո՛չ մարդու իրավունքները չեն նպաստում արդարությանը, դա երեւի ձեռնտու է իշխանությանը, որ բողոքներ դատավորի վրա շատ գան, որպեսզի իրենք իրենց իշխանությունը ցույց տան։ Խնդրում եմ հրապարակեք իմ այս նամակը, որպեսզի ինձ ուղարկեն մեղադրական եզրակացության եւ դատավճռի պատճենները։ ԼԻԼԻԹ ԽԱՆԶՐԱՏՅԱՆ «Առավոտը» զարմացած է, որ քաղաքացուն դատապարտել են ազատազրկման: Հավանաբար պատճառն այն է, որ նա Ազգային ժողովի պատգամավոր չէ: Բայց դատական իշխանությունների ցինիզմը դրսեւորվել է նրանում, որ դատապարտել են առանց նրան տեղյակ պահելու: Մինչ օրս քաղաքացին չի ստացել իր դատավճիռը, այն քաղաքացին, որը ոչ միայն ՀՀ քաղաքացի է, այլեւ՝ Եվրախորհրդի անդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել