Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդեն ավանդաբար «Առավոտ» օրաթերթը գլխավորում է թերթերի ցուցակը՝ կոռուպցիայի թեմային անդրադառնալու հա

Հունիս 30,2001 00:00

Կոռուպցիան՝ «տաք» թեմա Արդեն ավանդաբար «Առավոտ» օրաթերթը գլխավորում է թերթերի ցուցակը՝ կոռուպցիայի թեմային անդրադառնալու հաճախականությամբ։ Ապրիլ ամսվա ընթացքում «Առավոտը» այդ թեմային անդրադարձել է 107 հրապարակմամբ, «Հայոց աշխարհը»՝ 80, «թՏսՏր ԸՐՎպվՌՌ»-ն՝ եւ «Հայաստանի Հանրապետությունը»՝ 52-ական, «Ազգը»՝ 43, «Իրավունքը»՝ 40, «ծՏՉՏպ ՉՐպՎ255»-ն՝ 30։ Այս մասին է վկայում «Հակաստվեր» հասարակական կազմակերպության «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» տեղեկագրի հերթական համարը։ Ըստ այդ տեղեկագրի՝ կոռուպցիայի մասին հրապարակումներում առավել հաճախ նշվում է դատաիրավական համակարգը (55 անգամ)։ Երկրորդ տեղում էներգետիկայի (41) ու քաղաքականության (40) ոլորտներն են։ Հաճախակի նշվում են նաեւ քաղաքաշինության (25), ներմուծման (22) եւ սեփականաշնորհման (21) ոլորտները։ Բավականին «հարգի» են նաեւ կրթության (12), առողջապահության (11) համակարգերը, բանակը (13), իրավապահ մարմինները (10) եւ այլն։ Մյուս բոլոր համակարգերը եւս չեն խուսափել այս ճակատագրից եւ նույնիսկ կրոնը, լոտոները ու գովազդներն են հայտնվել կոռուպցիայի մասին հրապարակումներում։ Որպես դրական միտում արձանագրվում է, որ կոռուպցիայի թեմայով վերլուծությունները արդեն 52% են կազմում, իսկ չփաստարկված, պարզապես պոպուլիստական հոդվածները՝ 48%։ 210 հրապարակումներից միայն 40-ը կարող են լրագրողական հետաքննություն կոչվել։ Որպես այդպիսիք առանձնացվում են «Իրավունքի», «Հայաստանի Հանրապետության» եւ «Առավոտի» մի քանի հրապարակումները։ Ապրիլին միայն 14 հրապարակում է պատկան ատյանների կողմից արձագանքի արժանացել, ընդ որում՝ դրանց ուղիղ կեսը «Առավոտի» հրապարակումներն են։ Նախորդ իշխանությունների հասցեին քննադատական հոդվածները ընդհանուր հրապարակումների 6%-ն են կազմում։ Ապրիլ ամսվա հրապարակումների վերլուծությունը եւս փաստում է, որ հրապարակումները հիմնականում գրվում են քաղաքացիների բողոքների եւ նամակների հիման վրա, ինչը մամուլ-հասարակություն «հետադարձ կապի» բարձր մակարդակի մասին է խոսում։ Իսկ մամուլի հրապարակումներին պետական օղակների արձագանքը շատ ցածր է, ընդամենը՝ հրապարակումների 4%-ը։ Ի տարբերություն թերթերի, էլեկտրոնային ԶԼՄ-ները միայն 21 անգամ են անդրադարձել կոռուպցիայի թեմային։ Առաջին տեղում էներգետիկայի համակարգն է, հետո՝ վարկերի, գրանտների օգտագործումը, իրավապահ, ֆինանսաբանկային, հարկային համակարգերը։ Կոռուպցիայի թեմային անդրադառնալու հաճախականությամբ առաջնային տեղում են «Արմենիա», «Ա1+» եւ Հայաստանի Հասարակական հեռուստաընկերությունները։ Բոլոր հաղորդումների հյուրերը հիմնականում պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ են եղել։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել