Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ 9 ՏԱՐԻՆ

Հունիս 29,2001 00:00

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ 9 ՏԱՐԻՆ Մեր Հայոց երկրի անբաժանելի մի մաս Արցախը, երբ ադրբեջանցիների կողմից գտնվում էր հալածանքների ու ավերածությունների մեջ, հայ ժողովրդի որդիները օգնության հասան՝ ազատագրելով այն։ Արցախ օգնության գնաց եւ իմ որդին՝ Ֆելիքսը, որն ընդգրկվեց «Արաբո» ջոկատում։ Մարտակերտի շրջանի Հասան-ղայա գյուղի ազատագրման մարտերի ժամանակ «Արաբո» ջոկատի 78 ազատամարտիկներ 1992թ. հունիսի 29-ին շրջափակման մեջ ընկան։ Նրանք մինչեւ օրս համարվում են անհայտ կորածներ։ Այս լուրն իմանալուն պես մենք՝ ծնողներով, հարազատներով դիմեցինք մեր երկրի ղեկավարներին, որ մի օր տուն վերադարձնեն մեր զավակներին։ Հույսներս չկտրելով սպասում ենք տարիներ շարունակ։ 2001թ. հունիսի 29-ին լրանում է մեր որդիների անհայտ կորչելու 9 տարին։ Գիտենք, որ մեր որդիները ողջ են եւ կգա մի երջանիկ օր, որ տուն կվերադառնան «Արաբո» ջոկատի 78 ազատամարտիկները։ Հայ ժողովուրդը տոնակատարություններով նշելու է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակը։ Խնդրում ենք ձեզ ձեր հավատքով, ձեր խղճով, ձեր աջակցությամբ տուն վերադարձրեք մեր որդիներին։ ՄԱՔՍԻՄ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել