Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԸ ՋՈՒՐ Է ՈՒԶՈՒՄ

Հունիս 28,2001 00:00

ՀՈՂԸ ՋՈՒՐ Է ՈՒԶՈՒՄ Անցած տարվա երաշտը մեծ հարված հասցրեց Արարատի մարզի գյուղատնտեսությանը, առավել մեծ հարված՝ բնակչությանը։ Մի կողմից էլ երաշտը, կարկտահարությունը նպաստեցին գյուղատնտեսության ճգնաժամին։ Բացի սրանից, Արարատի մարզի հատկապես Եղեգնավան գյուղում միշտ էլ վիճահարույց է եղել ոռոգման ջրի խնդիրը։ Գյուղացիների գոյության միջոցը հողից ստացված բերքն է։ Այդ բերքով նրանք պետք է ե՛ւ վճարեն պետական հարկերը, ե՛ւ հոգան ապրուստի միջոցները, ե՛ւ սնվեն։ Իսկ առանց ջրի հնարավոր չէ։ Գյուղապետի խոսքերով, գյուղապետարանը չունի անհրաժեշտ միջոցներ՝ խնդիրը լուծելու համար։ Ոռոգման ջուրը շատ կարճ ժամանակով է տրվում եւ հնարավոր չի լինում ոռոգել բոլոր հողերը։ Մշակովի բանջարանոցային կուլտուրաները, որոնք հաճախակի են ջրի կարիք զգում, վերջինիս բացակայության պատճառով դեղնում եւ չորանում են կիզիչ արեւից։ Գյուղացին չի կարողանում նույնիսկ հացահատիկը նորմալ աճեցնել՝ ջրի բացակայության պատճառով։ Բնության դեմ բողոքել չի լինի, գոնե Արարատի մարզպետը կլսի՞ մեր ձայնը։ ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել