Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ՝ ԴՊՐՈՑԸ ԿՓԱԿՎԻ

Հունիս 27,2001 00:00

ԵԹԵ ՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵՆ՝ ԴՊՐՈՑԸ ԿՓԱԿՎԻ Երաժշտական դպրոցներն այսօր հայտնվել են ոչ բարվոք վիճակում՝ շենքային վատ պայմաններ, ոչ բավարար ֆինանսավորում եւ այլն։ Այցելելով Ա. Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոց, տնօրեն Ս. Մուրադյանին խնդրեցինք ներկայացնել այն դժվարությունները, որ խոչընդոտում են դասերի բնականոն ընթացքին։ Վերջին տարիներին շենքը քիչ թե շատ վերանորոգվել է։ Այսօր վերանորոգման կարիք ունեն դպրոցի մեծ եւ փոքր դահլիճները։ Բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հարցը չի լուծվում։ Կա եւս մի լուրջ խնդիր. դպրոց հաճախում են շատ քիչ երեխաներ։ Դպրոցի տնօրեն Ս. Մուրադյանի կարծիքով՝ «Այս բարդ խնդրի առջեւ կանգնել ենք ոչ միայն մենք, այլ նաեւ մյուս դպրոցները։ Պատճառն այն է, որ ուսման վարձը դարձել է 4000 դրամ՝ ամսական, իսկ ծնողները անվճարունակ են։ Շատ են մեզ դիմում վարձերի հետ կապված, սակայն մենք չենք կարողանում օգնել նրանց որեւէ բանով։ Իսկ եթե այս տարի կրկին բարձրացնեն ուսման վարձավճարները, ապա մենք ընդհանրապես աշակերտներ չենք ունենա»։ ԱՐՄԻՆԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել