Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Հունիս 27,2001 00:00

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում կայացավ հանրապետության քաղաքների եւ գյուղական վայրերում կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման առաջարկների հրապարակային բացումը։ Մրցույթը կազմակերպել էր ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակը։ Մրցութային փաթեթները պարունակում էին Երեւանի եւ տարածաշրջանի քաղաքային համայնքների վարչական տարածքների լոտերը։ ԱԳԿՊԿ լրատվական ծառայության պատասխանատու Լուսինե Նազարյանի խոսքերով, մրցույթն ընթացել է բաց դասական եղանակով, այսինքն, «բոլոր այն կազմակերպություններին, որոնք քիչ թե շատ առնչվում են այդ ոլորտին, հնարավորություն ընձեռվեց մասնակցել մրցույթին եւ ներկայացնել իրենց նախագծերը։ Հաղթող ճանաչված կազմակերպությունը կիրականացնի Երեւանի եւ տարածաշրջանի քաղաքային համայնքների վարչական տարածքների քարտեզագրումը»։ Մասնակիցներին հնարավորություն է տրվել, ըստ իրենց հայեցողության (հաշվի առնելով կազմակերպության հնարավորությունները) ներկայացնել հայտ, ինչպես ամբողջ փաթեթի, այնպես էլ՝ առանձին առաջարկների (լոտերի) համար։ Առաջարկները կգնահատվեն առանձին լոտերով եւ հաղթող կճանաչվեն մրցութային պայմանները բավարարող ամենացածր գնահատված առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Կադաստրային քարտեզագրման լիցենզիա ունեցող եւ մրցութային փաստաթղթերի փաթեթներ ձեռք բերած 61 կազմակերպությունից մրցութային առաջարկ է ներկայացրել 60-ը։ Մրցույթի արդյունքների ամփոփումը կկայանա 45 օրից։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել