Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖԻԼԱՏԵԼԻԱ

Հունիս 26,2001 00:00

ՖԻԼԱՏԵԼԻԱ Թեմատիկ ցուցահանդես՝ համալսարանում Երեք օր տեւեց ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետում հետաքրքրասերների ուշադրությանը ներկայացված ցուցադրանքը, որ կազմակերպվել էր դեկանատի եւ ֆիլատելիստների հայկական միության Երեւանի բաժանմունքի վարչության ջանքերով։ Տասնհինգ ցուցափեղկերի վրա երեւանցի ֆիլատելիստներ Եվգենի Սիմոնյանի եւ Ալբերտ Պողոսյանի ցուցանմուշներն էին, բիրոֆիլիստ Ռոբերտ Հակոբյանի ինքնատիպ հավաքածուն։ Ֆակուլտետի «Իրան» կաբինետ այցելողները ծանոթանում էին դիտարժան նյութերին, որոնք պատմում էին Ջավահարլալ Ներուի, Հայաստանի մշակույթի ու սպորտի մասին։ Նոր ցուցադրությունը ուսանելի էր ոչ միայն սկսնակ դրոշմասերների, այլեւ փորձառուների համար, քանզի կարելի էր տեսնել «Հայապատում» թեմայի հետաքրքրաշարժ նամականիշեր, հիանալ մանրանկարչության առանձին նմուշների կատարման բարձր պրոֆեսիոնալիզմով ու դրանց տպագրության պոլիգրաֆիական որակով։ Պետք է դրվատանքի խոսք ասել ֆակուլտետի դեկան Մելիքյանին եւ ՖՀՄ Երեւանի բաժանմունքի նախագահ Աշոտ Բաբախանյանին, որոնց համատեղ ձեռնարկումը հաջող կայացում ունեցավ։ ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել