Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԼԻՔԸ ԳԻՆԻ ԿԱՐ ՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ

Հունիս 26,2001 00:00

ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԼԻՔԸ ԳԻՆԻ ԿԱՐ ՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ – Նրա նկարները հուշում են, որ հոգու կորցրած որակները վերականգնելու շնորհի տեր անձնավորություն է,- ասաց այցելուներից մեկը, իսկ մյուսն ավելացրեց.- զարմանալի բան է, ինչպե՞ս կարելի է գորշ գույնով ստանալ այսքան ուրախ ու պայծառ տրամադրություն։ Հեֆֆերս Վըրջին ակադեմիայի պատկերասրահում հունիսի 22-ին բացված Սամվել Բաղդասարյանի ցուցահանդեսը պաշտոնական մաս չունեցավ, թերեւս այն պատճառով, որ ոչ ինքն էր հայտնություն, ոչ էլ նկարներն ու հարթաքանդակներն էին նորություն։ Ասենք, այցելուներն էլ էին «րՉՏռ»՝ բոլորը բոլորին գիտեին, ու այդպես էլ տնավարի ու հարազատի պես «Սամ ջան» -ին շնորհավորելուց հետո անցան առօրյա զրույցների։ Գեղանկարիչ կամ, ինչպես երկվորյակ եղբայրներից մյուսը՝ Մանվելն ասաց՝ «ունիվերսալ արվեստագետ» Սամվել Բաղդասարյանն իսկապես էլ նոր անուն չէ նկարչական աշխարհում. բազմաթիվ ցուցահանդեսներ, այդ թվում եւ՝ միջազգային, լրացվել են նրա բազմաժանր գործերով, շատ են եղել նաեւ անհատական ցուցադրությունները։ Ստեղծագործական կյանքից դուրս ու դրան զուգընթաց, Սամվելը զբաղվել է մանկավարժությամբ։ – Սիրում եմ փոքր տարիքի մարդկանց,- ասում է նա,- մարդը հենց մի քիչ մեծանում է՝ ինչ-որ ուրիշ ձեւ է ստանում, որը… Ի դեպ, «փոքր մարդիկ» ցուցահանդեսում գերակշռող մաս էին կազմում։ Նրանք Հայկական բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի ու Գեղագիտական ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջի (որի տնօրենն է Սամվելը) սովորողներն էին։ – Ես արվեստը կարողանում եմ հասկանալ ու ընկալել միայն նրա միջոցով,- այսպես բնութագրեց իր ուսուցչին պատանիներից մեկը։ Իսկ Հենրիկ Իգիթյանի բնորոշմամբ, հայկական կերամիկական արվեստը զարգանում է երկու եղբայրների՝ Սամվել եւ Մանվել Բաղդասարյանների շնորհիվ։ Ցուցադրված գործերը թվով մեծ չէին, դրանք վերջին 2 տարվա ստեղծագործություններ էին, որոնց դեռ կհաջորդեն նոր գործեր, նոր ցուցահանդեսներ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել