Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմենակյանի ներկայացուցիչն ասում է

Հունիս 26,2001 00:02

Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանի հետ ունեցանք կարճ զրույց.

– Որքանո՞վ են Ձեր դատավարական իրավունքներն իրականացվում։

– Ընդհանրապես դատավարական իրավունքների առումով դատաքննությունը նորմալ է ընթանում։ Չեմ նկատել, որ որեւէ մեկի դատավարական իրավունքը խախտվի։

– Նախորդ նիստում մեղադրողի հարցերին առարկեցիք, ինչո՞ւ։

– Ես դժգոհեցի եւ ցանկացա նրբանկատորեն մեղադրողին հասկացնել, որ հարցերը պետք է տալ ավելի կոնկրետ եւ չչարչրկել մարդու հիշատակը։ Ես ցանկանում էի, որ մեղադրողի տված հարցերից ամբաստանյալ Ն. Հունանյանը չօգտվի, որ իր զոհերին սպանելուց բացի չանվանարկեր նրանց։ Մեղադրողի հարցերը դրան էին նպաստում։

– Վեց ամբաստանյալների համաներմանը ինչպե՞ս եք վերաբերվում, նկատի ունեմ դատաքննության դեռեւս չավարտված փուլը։

– Այստեղ ճշտի եւ սխալի հարց չկա, կա օրենքի ուղիղ պահանջ։ Եթե մարդը ցանկանում է, որ իր վրա համաներում տարածվի, համաներմամբ էլ նախատեսված է այն հոդվածը, որով տվյալ անձը մեղադրվում է, դատարանը պարտավոր է անելու դա, առավել եւս այն անձանց նկատմամբ, որոնք կալանքի տակ են գտնվում։

– Դուք տեղյա՞կ էիք, որ հունիսի 20-ի դատական նիստին համաներում կկիրառվի։

– Բոլորովին տեղյակ չէի։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930