Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) հերթական 3-րդ համագումարը կայացավ հունիս

Հունիս 26,2001 00:00

Մենք միությո՞ւն ենք, թե՞ դրոշ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) հերթական 3-րդ համագումարը կայացավ հունիսի 23-ին, կառավարության նիստերի մեծ դահլիճում։ Սկզբում պարոն վարչապետը մանրամասն թվարկեց հանրապետության ղեկավարների «մեծ ուշադրության դրսեւորումները» երկրիս արդյունաբերողների ու գործարարների հանդեպ, այն է՝ վերջին 2 տարում իրար հետեւից ընդունված մի շարք օրենքներ, որոնք պետք է հեշտացնեին գործարարների գործն ու, նաեւ կառավարությունում ստեղծված Գործարարության աջակցության խորհուրդը, որի միջոցով սերտացել է կապը կառավարողների ու գործատուների միջեւ։ Վարչապետն, անշուշտ, տեղյակ է, որ «չնայած հարկային, մաքսային եւ այլ նոր՝ բարեփոխված օրենքների, մի շարք ոլորտներում դեռեւս առկա են բյուրոկրատական քաշքշուկն ու կոռուպցիան», ինչի համար վերեւներում նույնպես անհանգստանում են ու միջոցներ ձեռնարկում (ըստ Ա. Մարգարյանի)։ Խոսելով այլ խնդիրներից, վարչապետը հորդորեց. «Քաղաքական դաշտի փոփոխությունները չպետք է խանգարեն ձեր-մեր միասնական աշխատանքին»։ Իսկ ահա ՀԱԳՄ նախագահի պաշտոնակատար Ա. Ղազարյանի կարծիքով, այդ «միասնական աշխատանքի» հուրն առայժմ թույլ է փչում։ Նա նշեց մի շարք կարեւոր պայմաններ, առանց որոնց տնտեսության «ծռված ողնաշարը դեռ երկար ժամանակ չի ուղղվի»։ – Մենք չունենք կայուն երկարաժամկետ տնտեսական օրենսդրություն, դրա փոխարեն արագ ու արհեստականորեն տեղայնացնում ենք դրսի օրենքները։ Բյուջեի հավաքագրումը դարձնելով գերխնդիր, հարկային վարչարարության պայմաններ են ձեւավորվել, որին չի դիմանում դեռեւս նորաստեղծ ու փխրուն գործարարությունը,- մեղադրանքների այս «փունջը» հնչեց Ա. Ղազարյանի մատուցմամբ։ Անշուշտ, Ա. Ղազարյանի ելույթի տպավորությունն առավել ազդեցիկ կլիներ, եթե հաջորդ բանախոսը (ՀԱԷԿ-ի տնօրեն Ս. Ազատյան) «չլուսավորեր» միության «մութ անկյուններից» երկուսը. ՀԱԳՄ-ում ծրագրերի մշակմանը մասնակից չեն կարողանում դառնալ հնարավորինս շատ մասնագետներ, դրանք կազմվում են 1-2-ի մասնակցությամբ, նաեւ՝ որ միությունում ամեն ինչ խառն է, եւ ոչ մի անդամ չգիտե իր տեղն ու դերը։ Արտաքին ներդրողների համագումարի նախագահ Վ. Բոզիկյանն էլ վիրավորված էր այն բանից, որ միությունը հարկավոր ուշադրություն չի դարձնում ոչ իրենց, ոչ էլ իրենց առաջարկություններին ու ծրագրերին։ Նա Աստծուց խնդրեց, որ ՀԱԳՄ նորընտիր խորհուրդը կարողանա միությունը ցուցադրական կառույցից վերափոխել գործարար մարդու հենարանի։ Ի դեպ, որ կառուցվածքային եւ այլ փոփոխությունների կարիք ունի այս կազմակերպությունը՝ հավաստիացրին նաեւ ընդմիջմանը զրույցի հրավիրված այլ գործարարներ։ – Մենք միություն ենք ուզում դառնալ, ոչ թե՝ դրոշ,- ասաց մեկը։ Ինչեւէ, համագումարն, ըստ օրակարգի, ընտրեց խորհրդի կազմ, որն էլ իր հերթին, արդեն՝ ըստ կանոնադրության, առաջին իսկ նիստում կընտրի իր նախագահին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Թեպետ հենց համագումարի օրն արդեն գործարարների շուրթերին մի անուն էր՝ «Ա. Ղ.»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել