Լրահոս
Օրվա լրահոսը

Պյատիգորսկի 1700 տեղանոց «Կամերտոն» բացօթյա դահլիճի բեմ դուրս եկավ երկու ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից

Հունիս 26,2001 00:00

«Հայկական ՈՒՀԱ-ի թիմը սովոր չէ պարտվելու…» Պյատիգորսկի 1700 տեղանոց «Կամերտոն» բացօթյա դահլիճի բեմ դուրս եկավ երկու ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից դուրս եկան 10 տղաներ եւ սկսեցին երգել.. Սակայն քիչ անց պարզվեց, որ բարձրախոսները միացված չէին։ Տղաները ստիպված էին սկսել նորից… Սակայն անգամ այս միջադեպը շփոթության չմատնեց նրանց… ՈՒՀԱ-ի Կովկասյան լիգայի քառորդ մրցաշարն էր։ Մրցակիցները վեցն էին. Մախաչկալայի «ԸհհԸ», Սոչիի «կսՈվպՑՈ հՏփՌ», Ռոստովի «Թ ՔՑՈվՈւ», Վլադիկովկասի «իՏվՈ րՎպւՈ», Կուբանի-Սլովյանսկի «հՌվ255255 տՑՌՓՈ» եւ Երեւանի Հր. Աճառյանի համալսարանի ՈՒՀԱ-ի թիմերը։ Արդյունքում, Կովկասյան լիգայի կիսաեզրափակիչ խաղին մասնակցելու իրավունք ստացան Սոչիի, Մախաչկալայի եւ Երեւանի թիմերը։ Ու չնայած որ մրցակիցները ճանաչված պրոֆեսիոնալ թիմեր են, Հր. Աճառյանի ՈՒՀԱ-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի հաղթի։ Կիսաեզրափակիչ խաղից հետո (որը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին), կորոշվի, թե որ թիմերն են մրցելու եզրափակիչ խաղում, որից հետո էլ լավագույնը կդառնա 2001 թվականի Կովկասյան լիգայի չեմպիոնը։ «Ցանկացած հայկական ՈՒՀԱ-ի թիմ սովոր չէ խաղալ ու պարտվել… Հայ հանդիսատեսը նույնպես, ուրեմն պիտի հաղթենք»,- ասում է թիմի տնօրեն Դավիթ Սարգսյանը։ Չորս տարվա պատմություն ունեցող թիմը դեռեւս անուն չունի, իսկ Հայաստանում հայտնի է իբրեւ «ԿՑտպՑօպ ՐՏՎՈվՑՌՍՌ»։ 1998-ին մասնակցել են Հայկական միջազգային լիգայի խաղերին եւ հաղթել։ Այնուհետեւ մասնակցել են «Շարմի» կազմակերպած մրցախաղերին, մեկնել Սոչի, որտեղ էլ հենց իրավունք են ստացել մասնակցելու Կովկասյան լիգայի խաղերին։ «Կյանքը պետք է եւ կարող է լինել չդադարող ուրախություն»,- այսպես են մտածում «ռոմանտիկները» եւ ցանկանում, որ ոչ ոք չտխրի, որ մարդիկ ժպտան ու ծիծաղեն։ Չէ՞ որ, ժպիտը գեղեցկացնում է մարդուն, իսկ ծիծաղը՝ նույնիսկ բուժում։ Գիտակցում էին, որ դժվար ճանապարհ են ընտրել, գիտեին՝ մեծ ուրախություն կարելի է ստեղծել տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Նրանց համար էլ մեծ ուրախություն է զգալ, որ հայ հանդիսատեսն անհամբեր սպասում է ուրախության։ «Ռոմանտիկները» հետեւում են «դասականների»՝ Երեւանի բժշկական ինստիտուտի հռչակավոր թիմի ավանդույթներին։ Հատկապես լավ են յուրացրել այդ ավանդույթներից մեկը. նրանց թիմում եւս աղջիկներ չկան։ Թիմը բարեկամական հարաբերություններ ունի ՈՒՀԱ-ի մյուս թիմերի հետ, հատկապես՝ հայկական. միայն բեմում են մրցակիցներ։ ԽԹծ-ը նրանց համար ապրելակերպ է։ Եվ նրանք ապրում են ԽԹծ-ով՝ օրվա «24 ժամից 24-ն էլ տրամադրելով սիրած գործին»։ Իսկ ընդհանրապես, նրանք սովորական երիտասարդներ են (իրենց խոսքերով՝ «Մյուսներից ոչնչով չտարբերվող»), ռոմանտիկներ (թիմում ամուսնացածներ չկան) եւ աշխատում են լինել կայուն, չկորցնել իրենց իսկական դեմքը, համն ու հոտը… ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել