Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈՐՁ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԴԵՄ

Հունիս 26,2001 00:00

ՄԱՀԱՓՈՐՁ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԴԵՄ Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում մահափորձ է կատարվել ընդդիմադիր դաշտում գործող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ։ Վերջինս, բարեբախտաբար, չի տուժել, եթե, իհարկե, չհաշվենք, այն ծանր շոկային վիճակը՝ որում երեկ նա գտնվում էր։ Դեպքը տեղի է ունեցել Փանիկ գյուղում՝ Պ.Մակեյանի տանը։ Նրա եղբոր պատմածով, ՏՏ տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակվել Պ.Մակեյանի աշխատասենյակի ուղղությամբ, ուր նա աշխատելիս է եղել։ Միայն երջանիկ պատահականությամբ գնդակը չի դիպել կուսակցության նախագահին։ Մենք չենք շտապում գնահատական տալ տեղի ունեցածին, առավել եւս, որ դեռեւս չենք զրուցել հենց պարոն Մակեյանի հետ։ Հիշեցնենք միայն, որ, հատկապես ներքաղաքական լղոզված դաշտում, վերջին շրջանում Պետրոս Մակեյանն ու նրա գլխավորած կուսակցությունը իշխող վարչախմբի, թերեւս, ամենաարմատական ընդդիմախոսն է։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել