Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցազրույց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի հետ, նախագահ

Հունիս 26,2001 00:00

«ԻՐԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ ԿԱ» Հարցազրույց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի հետ, նախագահ Խաթամիի վերընտրության առիթով Սեյեդ Մոհամմադ Խաթամին իր ժողովրդի 28.159.289 ձայներից ստացել է 21.656.476-ը: Այս աննախադեպ հաղթանակը Իրանի ժողովրդի կամքի արտահայտությունն է, որով լիազորում է իր նախագահին շարունակել բարեփոխումների ծրագիրը: 42-ամյա դեսպան Ֆարհադ Քոլեյնին 9217295թթ. Հայաստանում եղել է փոխդեսպան, 9817299թթ. դեսպանի պաշտոնակատար, իսկ 2000172ից Իրանի հատուկ եւ լիազոր դեսպան է նշանակվել Հայաստանում: Նա անցել է դիվանագետի երկար ճանապարհ՝ նախկին Խորհրդային Միություն, Լատինական Ամերիկա, Կուբա, Հայաստան: Լինելով Մեծ Հաֆեզի հայրենակիցը, գրականության գիտակ է, տիրապետում է անգլերեն, իսպաներեն եւ հայերեն լեզուններին. թարգմանել է Մարկեսի «Ջրահեղձի հուշերը»: – Պրն Խաթամի, նախագահության երկրորդ շրջանում ինչպիսի՞ն է լինելու Իրանի հարաբերությունները Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների հետ: – Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր 3-րդ հնգամյա սոցիալ172տնտեսական զարգացման ծրագրի համաձայն, արտաքին քաղաքականության ոլորտում հետեւում է տարածաշրջանում լարվածությունների թուլացմանը եւ ինտեգրացիայի տարածմանը: Ինչքան առաջ ենք գնում, ավելի ենք հավատում համագործակցության անհրաժեշտությանը Կովկասում, եւ հրամայականները օրեցօր ավելի են կարեւորվում: Կովկասյան մեր քաղաքականության մեջ Հայաստանն ունի իր կարեւոր դիրքը: Մեր վարած տնտեսական եւ քաղաքական գիծը կարող ենք վկայակոչել, որպես տեւական եւ մեծ նշանակություն ունեցող հարաբերություններ: – Առանց Իրանի կարծիքը նկատի առնելու՝ տարածաշրջանում դժվար է որեւէ կարեւոր քաղաքական որոշում ընդունել. ո՞րն է Իրանի պաշտոնական դիրքորոշումը Մեղրիի եւ տարածքների փոխանակման մասին ղարաբաղյան հակամարտության վերջին բանակցություններում: – Ինչպես Հայաստանի պաշտոնատարներն էլ հայտնել են՝ տարածքների փոխանակումը օրակարգում չկա: Կարծում եմ, լինելու դեպքում, առաջին հերթին հենց Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ կսահմանափակվեր, եւ դա ամենից շատ կհակասեր հենց Հայաստանի անվտանգությանը եւ ազգային շահերին, որը եւ կտարածվեր նաեւ հարեւանների վրա: Կարելի է վստահ ասել, որ տարածքների փոխանակում օրակարգում չկա: Նկատի ունենալով բազմաթիվ հանդիպումները եւ կատարված քայլերը, Մինսկի խումբը այժմ փորձում է ընդհանուր հասկացության եւ փոխըմբռնման եզրեր գտնել հակամարտող կողմերի միջեւ, եւ հասարակական միասնական կարծիք ստեղծել: Այս քայլը կարեւոր է եւ ուշադրության արժանի: Ցանկացած ձեւավորվող պրոցեսում պետք է նկատի առնել բոլոր պարամետրերը: – Իրան172Հայաստան գազամուղի մասին ի՞նչ նոր բան կավելացնեիք, ի՞նչ հեռանկարներ կան: – Ես նոր խոսք չունեմ, բանակցությունները շարունակվում են եւ, կարծում եմ, պրն Գալստյանի հայտարարությունները այդ մասին բավարար են: Կարող ենք ապագայի հանդեպ հույսով լինել, եւ շեշտել բազմակողմանի համագործակցության անհրաժեշտությունը: Հուսով եմ, որ շահագրգիռ էներգետիկ ընկերությունները, որոնք ակտիվ են տարածաշրջանում, կարողանան լայնախոհությամբ եւ բարյացակամությամբ նայել այս հարցին եւ հետեւողականություն ցուցաբերել: – Կա՞ն նոր պարամետրեր պրն Խաթամիի 2-րդ շրջանում Իրանի ներքին քաղաքականության ոլորտներում: – Պրն Խաթամին, որպես երկրի երկրորդ բարձրաստիճան անձ, ծրագրավորումների եւ նպատակների իրագործման պատասխանատուն է: Անձնական կարծիքս է, որ այդ քաղաքականությունը միտված պետք է լինի օգնել բարձրացնելու ազգային համաձայնությունը եւ ազգային կարողականությունը։ Որպեսզի երկու ոլորտներում էլ ավելի ճիշտ գնահատենք անկեղծության եւ ազնվության գործոնները, դրանք պիտի ներկայացնել որպես լուսավոր կետեր: Իրանի ժողովուրդը պրն Խաթամիին 2-րդ անգամ ընտրելու հարցում կողմնորոշվեց՝ տեսնելով քաղաքական, հասարակական եւ տնտեսական ծրագրերում նրա դրսեւորած մոտեցումները եւ վերաբերմունքը: Բնական է, որ իր կառավարությունը պառլամենտին ներկայացնելիս նախագահը կհստակեցնի նրա քաղաքական շրջանակները: Կարծում եմ, այդ շրջանակներում ավելի ուշադրություն կդարձվի հասարակության անապահով խավերին՝ բարձրացնելով նրանց բարգավաճման հնարավորությունները: Աշխատատեղերի եւ զբաղվածության հարցերը առաջնային կլինեն, նկատի ունենալով Իրանի բնակչության աճը եւ երիտասարդացումը, որը գրեթե քսան տարին մեկ զգացնել է տալիս: Որպես պրն Խաթամիի համակիր, կարծում եմ, որ ոչ խմբակային գործելակերպը, տեւական բարգավաճումը, ազատ մթնոլորտի ստեղծումը, որը նաեւ կարեւորել է երկրի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Հոմեյնին, նոր գերակայություններից են՝ որպես ընտրությունների արդյունքի վերջակետ: – Խոսքն այն մասին է, թե կպակասի՞ ճնշումը որոշ խմբերի վրա, ինչպես մամուլինը: – Այդ պրոցեսն իր օրինական ընթացքն է շարունակում: Բնականաբար, լրագրության ոլորտում միշտ պետք է լինել հավատարիմ ճշմարտությանը եւ ժողովրդի կամքի արտահայտման ավանդապահը: Որեւէ լրագրող, եթե ցանկանա շանտաժը որպես գործելակերպ եւ զենք օգտագործել, չի ընդունվի որեւէ համակարգում, եւ դա օրինաչափ է բոլոր երկրներում: Որպեսզի հասարակությունն էլ զգա, որ քննադատությունը օգտակար է, կարիք ունի մտավոր եւ հոգեւոր զարգացման: Չպետք է քննադատությունը անձնավորել կամ դիտել որպես քաղաքական զենք, եւ ոչ էլ այն դարձնել պրեստիժ բարձրացնելու միջոց: Քննադատությունը կամուրջ է սրբագրելու անցյալի մի դիրքորոշում՝ ապագայի համար: Եթե այսպես նայենք խնդիրներին, այն այլեւս չենք դիտի որպես ճնշում: Իրանում իշխանությունների տարանջատում կա, եւ ժողովուրդը իր ձայնը տվել է հենց այդ հիման վրա: Ուշադրությունը բեւեռելով երեք սկզբունքի՝ մտքի ազատություն, խոսքի տրամաբանություն եւ գործի օրինականություն հիմնարար արժեքների վրա, ինչպես կարեւորել է պրն Խաթամին, ոչ միան Իրանի, այլեւ ուրիշների համար էլ կարող է օգտակար լինել: Հարցազրույցը վարեց ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել