Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԽՈՍՔ

Հունիս 23,2001 00:00

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԽՈՍՔ Կա հայոց աշխարհի Վայոց ձորում Քարագլուխ անունով մի գյուղ։ Շատերի հետ, շատերի նման ապրում էր այստեղ Օհանյան Ֆոլիկ անունով մի մարդ։ Զուտ հայի արժանապատվությամբ, պատառ հացը համագյուղացու, հյուրի հետ կիսող, ուրիշի ցավը իրենը համարող, ուրախությունը՝ ծաղկացնող, իսկ հայրենիքի վտանգի պահին՝ կամավոր զինվոր։ Չկա այլեւս տիպիկ հայը, խորհրդատուն ու որսորդը, ազատամարտին ինքնաբուխ մասնակցած երեք տղաների հայրը։ Հացի էր նստել նորօրյա Սպարապետի հետ, զրնգուն ձայնով երգել բանվորի, զինվորի, գիտնականի թասին, իր մեծ սրտով սրտակից եղել բոլորին։ Եկավ, ապրեց, երգեց, հաղթեց եւ հայրենի հողը մոր պես իր գիրկն առավ արժանավոր իր զավակին։ Ս. Օ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել