Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԱԲԻՍԻ» ԱՐՄԱՏՆԵՐԸ

Հունիս 23,2001 00:00

«ՌԱԲԻՍԻ» ԱՐՄԱՏՆԵՐԸ «Ռաբիսը» հիմնարկության անունն է, որի տնօրենը ես եմ ու էս նոր երգերից գաղափար չունեմ,- ասում է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու շարունակում,- դեռ 20-ականներին է ստեղծվել «Ռաբիս» հիմնարկությունը («ՐՈոՏՑվՌՍՌ ՌրՍցրրՑՉՈ» անունով)՝ Արմեն Տիգրանյանի, Եղիշե Չարենցի, Սպենդիարյանի կողմից։ Այդ հիմնարկում աշխատում էին բոլոր արվեստների մարդիկ, բայց հետո ստեղծվեց թատրոն, ֆիլհարմոնիա եւ այլն, բոլորը գնացին, մնացին միայն ժողգործիքները։ Ասեմ, որ 50-ականներից հետո Երեւանի բոլոր ռեստորանների երաժշտական մասը սպասարկում էր մեր «ՀՈոՌր» հիմնարկը, եւ գոյություն ուներ գեղխորհուրդ՝ Գրողների միությունից, Կոմպոզիտորների միությունից ներկայացուցիչներ կային, որ ստուգում էին, թե ովքե՞ր, ո՞ւմ երգերը եւ ո՞նց են երգում ռեստորաններում։ Իսկ հիմա ով ինչ ուզում երգում է, CD-ներ են թողարկում, եթեր են դուրս գալիս՝ կլկլացնում։ Ու չգիտես ինչի հիմա ինչքան անճաշակ-անշնորհք բան կա, ասում են ռաբիս՝ ռաբիս կոշիկ, ռաբիս սանրվածք, հագուստ։ Հիմա ռաբիսի իրական իմաստն աղավաղվել է, էդ անվան տակ երգում են թեթեւ երգեր, որոնց մեջ կան նորմալ, շնորհքով, ուրախ երգեր, բայց 90%-ը՝ թափելու բան է»։ Այսօր էլ գոյություն ունի դեռ 20-ականներին ստեղծված «Ռաբիս» հիմնարկը, որը 1980թ. ղեկավարում է Ջիվան Գասպարյանը. «Բայց ուզում եմ էդ անունը փոխեմ, դարձնեմ Ջ. Գասպարյանի անվան դուդուկահարների դպրոց»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել