Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ՝ ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հունիս 23,2001 00:00

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ՝ ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Հունիսի 22-ին Ազգային պատկերասրահում բացվեց Արարատի (Արարատ Սարգսյանի) աշխատանքների ցուցահանդեսը։ Առաջին անգամ է, որ ՀՀ Ազգային պատկերասրահն իր հարկի տակ ընդունում է ավանգարդ նկարչի։ Առաջադիմությո՞ւն է այս քայլը, թե՞ ուղղակի համագործակցություն, քիչ էական է, բայց սեպտեմբերի 15-ին սպասվում է եւս մեկ ցուցահանդես՝ հայ ժամանակակից արվեստը ներկայացնող 33 նկարիչների ստեղծագործություններ։ Արարատի աշխատանքներում ժամանակների միաձուլում կա, քաոսային վիճակ, խառնված, խճճված ճանապարհներ, հիշողություններ անցյալի, ապագայի ու նաեւ ինչ-որ տեղ՝ թաքնված ներկա։ Կտավի 4 կողմերը տարածվող գորշությունն իր հետ բերում է քաղաքի գերեզմանային լռությունը ու նաեւ պարզ, թեթեւ դատարկություն. հրեշտակների երգ։ Իսկ կենտրոնում՝ գազազած ամբոխ, ձիերի սմբակներ, առկայծող գույներ, դաժանություն, անցյալից եկող ձայներ. պատմություն։ Ու այս ամենի մեջ՝ միակը. ուղղահայաց ճանապարհ։ Ներկայացված էին նաեւ Արարատի «Խաչից իջեցում» թեմայով գրաֆիկական մշակումները, որոնցում նկատվում էր վերադարձ Վերածննդի շրջանի նկարչությանը։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել