Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հունիս 23,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ղարաբաղյան պաշտոնական լրատվամիջոցները վերջերս տարածել են ԼՂՀ ՆԳՆ մամլո ծառայության դիմումը՝ Ս. Բաբայանի պաշտպանության կոմիտեի նախաձեռնած ստորագրահավաքի կապակցությամբ։ Մեր նախաձեռնությունը նման դիմումը դիտում է որպես Արցախի բնակչությանը մոլորության մեջ գցելու մի փորձ։ Անհեթեթություն է նաեւ մեր նախաձեռնության գործողությունները խաբեություն որակելը, քանի որ մենք, ավելի վաղ հրապարակված հայտարարությամբ, Արցախի բնակչությանն իրազեկել էինք մեր նպատակի մասին, այն է՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ դիմել ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին, Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Արցախի թեմի առաջնորդին, որպեսզի նրանք կարելվույն չափ նպաստեն Ս. Բաբայանի ազատությանը, այն մարդու, որն իր ծանրակշիռ ավանդն ունի Արցախի պաշտպանության բանակի շինարարության ու պետականության կերտման գործում։ Ինչ վերաբերում է դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստարկին, ապա այդ առնչությամբ ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել, որ Ս. Բաբայանի պաշտպանության կոմիտեն հանդես է գալիս հենց այդ դատավճռի փոփոխման պահանջով, միաժամանակ գտնելով, որ Արցախի սպարապետի բանտում մնալը պետք է մտահոգի ոչ միայն նրա հարազատներին ու մերձավորներին, այլեւ ողջ հայ ժողովրդին, ԼՂՀ ժողովրդին՝ մասնավորապես։ Ս. Բաբայանի պաշտպանության մարտական ընկերների կոմիտե Ստորագրահավաքը նախաձեռնող խումբ ք. Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել