Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆՀԻՆԳ + ԵՐԵՔ

Հունիս 22,2001 00:00

ՏԱՍՆՀԻՆԳ + ԵՐԵՔ 62 երկրների դրոշների շարքում ծածանվեց հայկական եռագույնը՝ Վենետիկի 49-րդ Բիենալեում։ Հունիսի 8-ին հայկական տաղավարի բացման համար մեկնել էր հայաստանյան պատվիրակությունը՝ ՆՓԱԿ-ի հիմնադիր-տնօրեն Է. Պալասանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Կ. Արիստակեսյանը, նախարարի օգնական Ա. Էդոյանը, արվեստագետներ Կարինե Մացակյանը եւ Համլետ Հովսեփյանը։ Բացմանը ներկա էին ավելի քան երկու հարյուր հյուրեր, Մխիթարյան միաբանության աբբահայրը, հոգեւորականներ եւ սփյուռքահայեր։ Հայկական տաղավարը բացվել է Մխիթարյան միաբանությանը պատկանող Ս. Ղազար կղզում, որի համար պրն Պալասանյանը շնորհակալություն հայտնեց Միաբանությանը՝ անվերապահ օժանդակության եւ ջերմ հյուրընկալության համար։ Պարտական ենք նաեւ տիկին Ջոն Աղաջանյան Քուիին եւ Սոնյա Պալասանյանին։ Նախկին ԽՍՀՄ-ից այս տարի մասնակցել են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Մերձբալթյան երեք երկրները։ Վրաստանն այս տարի ներկա չէր։ Մեր 15 արվեստագետների 15 կարճամետրաժ տեսաժապավենները ցուցադրվում են հայկական տաղավարում։ Նրանք հերթով կմեկնեն Վենետիկ։ Հայկական տաղավարը շարժուն եւ փոփոխվող կլինի. արվեստագետներն անընդհատ հղկում եւ կատարելագործում են իրենց աշխատանքները։ Օտար դրոշի տակ ներկա են նաեւ երեք այլ հայորդիներ։ ՆՓԱԿ-ը հավատարիմ է իր կարգախոսին՝ «ձգտում դեպի նոր հորիզոններ»։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել