Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՂՏԵՐ

Հունիս 22,2001 00:00

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՂՏԵՐ Այս տարի, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, Հայաստան են ժամանելու բազմաթիվ հյուրեր՝ օտարերկրացիներ եւ սփյուռքահայեր, որոնք երկար ժամանակ բացակայել են հայրենիքից։ Անշուշտ, մեր երկրի մանր ու միջին չինովնիկներն ու ղեկավարները հույս ունեն, որ օտարերկրյա հյուրերը չեն օգտվելու գետնանցումներից եւ չեն նկատելու այդ անցումներում, ինչպես նաեւ՝ շատ փողոցներում կուտակված կեղտը։ Իսկ եթե հանկարծ օգտվե՞ն… Բազմիցս ենք անդրադարձել գետնանցումների ցավոտ խնդրին, որոնք հասարակական զուգարանների են վերածվել, որտեղով մարդիկ դեմքները ծամածռելով եւ շունչները պահած են անցնում։ Դրան նպաստել ենք մենք՝ երեւանցիներս։ Մաքրողը, եթե իհարկե կա, հո չի՞ կարող գիշերն անցումում անցկացնել, որ այս կամ այն անցորդը «մութ տեղ չմտնի»։ Այս պարագայում նշենք, որ անցորդի մեղավորությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ քաղաքին պակասում են հասարակական զուգարանները։ Քաղաքին անծանոթ մարդիկ Երեւանի որոշ թաղամասերում քայլելիս՝ կմտածեն՝ «երեւի աղբաման չունեն»։ Մինչդեռ դրանք էլ են կամ գողանում, կամ հանվում (՞)։ Դա տհաճ երեւույթ է մեր քաղաքի համար։ Պարզապես քննարկելու այսպիսի խնդիր վաղուց արդեն չպիտի լիներ։ Իսկ քաղաքն էլ իսկապես քաղաքի պիտի նմանվեր։ ՀԱՍՄԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել