Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԿՈԹՈՂ

Հունիս 20,2001 00:00

ԵՎՍ ՄԻ ԿՈԹՈՂ Սփյուռքահայ Թագուհի Չիլյանին այցելեց տեսիլքը եւ նրան հայտնեց, որ Վայքի Մարտիրոս գյուղում կա կիսաքանդ եկեղեցի, որը եւ նա պետք է վերակառուցի։ Որոշ ժամանակ անց Թագուհի Չիլյանը այցելում է Մարտիրոս գյուղ եւ համոզվում, որ երազում տեսածն իրականություն էր։ Եվ տիկին Չիլյանը մի խումբ բարերարների հետ սկսում է եկեղեցու վերականգնողական աշխատանքները։ Երբ վերակառուցվում է Մայր եկեղեցին, բարերարները որոշում են կառուցել մի ամբողջ համալիր։ Կառուցելու համար գումարները հայթայթում էին հենց իրենք՝ բարեգործները, սակայն ինչպես ասաց Սուրբ Երրորդության Երկրորդ Երուսաղեմ եկեղեցու համալիրի գործադիր տնօրեն Լյովա Պողոսյանը, «Եթե այս ազգանվեր գործին չմիանային Արա Գասպարյանը, Մարտիրոս Մանուկյանը եւ Ջոն Աբելյանը, դժվար թե կարողանայինք ավարտին հասցնել երիցատունը, ճեմարանը, գրադարանը եւ թանգարանը»։ Երեք տարի առաջ սկսված Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցումը կավարտվի այս տարվա օգոստոսին։ «Եկեղեցին տարբերվում է մյուսներից ոչ միայն իր յուրահատուկ քանդակներով, այլեւ նրանով, որ այս եկեղեցու մոմամանը քանդակազարդ քարից է»,- ասաց Լ. Պողոսյանը։ Եկեղեցու հանդիսավոր բացումը կկայանա օգոստոսի 12-ին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել