Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՐՈՎԱԾՈՎ ՈՒ ԿՈՆՅԱԿՈՎ ԿՊԱՀԵ՞Ն

Հունիս 19,2001 00:00

ԽՈՐՈՎԱԾՈՎ ՈՒ ԿՈՆՅԱԿՈՎ ԿՊԱՀԵ՞Ն Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանը կարծիք էր հայտնել, որ եթե «27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանը «կերած-խմած» տեսք ունի, ապա դա տեղիք է տվել, որպեսզի պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը կարծիք հայտնի, թե վերջինիս խորովածով եւ կոնյակով են պահել. «Էմմա Խուդաբաշյանն ասում է՝ վիզը հաստացրել է, երեւի կոնյակ ու խորոված են տվել։ Բայց նույն Էմմա Խուդաբաշյանը, եթե Հունանյանը այլ վիճակում լիներ, պիտի ասեր, թե նախագահը սրան հասցրել է այն վիճակին, որպեսզի…»։ Այս մեջբերումը կարդալուց հետո, տիկին Խուդաբաշյանը հարկ համարեց մի շատ կարեւոր ճշտում անել. «Ես երբեք չեմ ասել, որ նրան խորովածն ու կոնյակը նախագահն է տվել։ Դա ինքն է ասում»։ Տիկին Խուդաբաշյանը կարծիք հայտնեց, թե Արդարադատության խորհրդի անդամին զայրացնում է այն, որ Էմմա Խուդաբաշյանը լինում է «27»-ի դատավարությունն իրականացնող դատարանի դահլիճում։ Էմմա Խուդաբաշյանը հարկ համարեց կրկին պարզաբանել իր՝ դատարանի դահլիճում գտնվելը. «Ես դատարանում լինում եմ եւ պիտի լինեմ, տեսնելու համար, թե մարդասպան, արնախում Նաիրի Հունանյանն ինչպե՞ս եւ ինչո՞ւ սպանեց իմ չորս առաջնորդներին, եւ ես ու իմ ընկերներն էլ տուժող ենք այդ գործում։ Եթե Արդարադատության խորհրդի անդամն այդքան տարրական բանը չի հասկանում, ստիպված եմ կրկնել, որ հասկանա»։ Էմմա Խուդաբաշյանը կրկնեց իր այն պնդումը, թե Նաիրի Հունանյանն ուղղորդված էր. «Իսկ ինչ վերաբերում է այն մտքին, որ ես ասել եմ, թե Հունանյանը վիզը հաստացրել է, երեւի խորոված եւ կոնյակ են տվել, ապա ստիպված եմ հիշեցնել, որ ես երբեք չեմ ասել, թե խորովածն ու կոնյակը նրան նախագահն է տվել։ Իսկ ինքը, եթե շատ է ուզում քծնել նախագահին, եւ նախագահն էլ նրա քծնանքը հաշվի չի առնում, դա իր խնդիրն է։ Թող արդարադատության խորհրդի անդամն իմ միջոցով մարդկանց չքծնի։ Մի օր Ջհանգիրյանին է պաշտպանում, մի օր՝ Քոչարյանին։ Այդ մարդը չի՞ հասկանում, որ Ջհանգիրյանն ու Քոչարյանն իր պաշտպանության կարիքը չեն զգում։ Քծնանքը սահման ունի, ինքն անսահման է քծնում»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել