Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոլդովական 4 շենքի բնակիչ, 1-ին կարգի հաշմանդամ Գայանե Մարգարյանին հանդիպում ենք իր բնակարանում։ Լու

Հունիս 16,2001 00:00

Գութը քնած է ամենուր Մոլդովական 4 շենքի բնակիչ, 1-ին կարգի հաշմանդամ Գայանե Մարգարյանին հանդիպում ենք իր բնակարանում։ Լուսանկարից էլ երեւում է, որ Գայանեն ի վիճակի չէ խմբագրություն գալու, ի վիճակի չէ վերադաս մարմինների դռների առջեւ երկար սպասելու… Սակայն նրա խնդրի հանգուցալուծումը չի երեւում։ 1998թ. հոկտեմբերին Գայանեի, այսպես կոչված, հարազատները՝ հորեղբոր որդիները մինչեւ դեկտեմբերի 31-ը վերադարձնելու պայմանով նրանց ընտանիքից (հորից եւ իրենից) պարտքով վերցնում են 2000 դոլար գումար։ Այդ գումարը Գայանեի բուժման նպատակով մի կողմ էր դրված։ Տրվում է գումարը։ Եվ երրորդ դեկտեմբերի 31-ն է անցնում, իսկ գումարը չի վերադարձվում Գ. Սուքիասյան եւ Գ. Ադոզյան եղբայրների կողմից։ Հարկադրված, տեսնելով, որ սպառված են ներընտանեկան ազդեցության բոլոր հնարավորությունները, նրանք դիմում են Նոր Նորք համայնքի ՆԳ բաժին, դատախազություն, քաղհայցով դիմում Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան։ Դատավոր Ն. Մարգարյանը «լսելով» դիմողի բացատրությունները (իրականում վճռի մասին դիմողները տեղյակ են լինում 6 ամիս հետո) Սերյոժա եւ Գայանե Մարգարյանի հայցն ընդդեմ Գագիկ Սուքիասյանի՝ գումարի պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կարճում է։ Գութը քնած էր ամենուր։ «Քցողների» պարտավորվածությունը, թե արտադատարանական կարգով կլուծեն վեճը եւ գումարը կվերադարձնեն հաշմանդամ աղջկան, գրվում է… սառույցի վրա։ Տեղական բոլոր հնարավորությունները սպառված են։ Գայանե Մարգարյանը նամակ-բողոքով դիմում է ՄԱԿ-ի համակարգող, մշտական ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչին։ Վերջինս պատասխանում է. «Ցանկանում եմ հաստատել, որ հունվարի 28-ին մեր գրասենյակում ստացվել է Ձեր նամակը, որի ուղարկման օրը նշված չէր եւ, որը վերաբերում է այն ֆինանսական խնդիրներին, որ դուք ունեք ձեր հոր բարեկամների հետ, որոնք չեն վճարել իրենց պարտքը։ Չնայած նրան, որ ես հասկանում եմ ձեր դժվարությունները եւ անհանգստությունը, ցավով տեղեկացնեմ ձեզ, որ Միացյալ ազգերի գրասենյակը չի կարող լուծել ձեր հարցերը… Հուսով եմ, որ ձեր դժվարությունները կլուծվեն մոտ ապագայում»։ Սակայն ինչպե՞ս նեղանալ եւ ինչո՞ւ. այն, ինչ չեն անում «մերոնք», կարող են չանել եւ «նրանք»։ «Ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում։ Ոչ ոք ոչ մեկից չի ամաչում»,- հուսահատ ասում է Գ. Մարգարյանը։ Վերջինս անգամ դիմում է Սահմանադրական դատարան եւ, բնականաբար, այս դեպքում նրանք մերժելու էին՝ «այն չի կարող հանդիսանալ ՍԴ քննության առարկա» (ՍԴ չեն կարող դիմել ՀՀ քաղաքացիները)։ Տեղեկացնենք, որ Գայանե Մարգարյանի մի շարք բաց նամակներ լույս են տեսել «Առավոտում» («Ճարպկությունը դատախազներին չի փրկի», «Ունեմ փաստեր», «Կաշառակերության հոտ է գալիս»)։ Ի դեպ, «Առավոտին» հանրապետության գլխավոր դատախազությունն էլ է պատասխանել, որ Գ. Մարգարյանի պահանջը օրինական է եւ իրենք էլ միջոցներ են ձեռնարկում քաղաքացու օրինական շահերը պաշտպանելու համար։ Սակայն ի՞նչ միջոցներ, երբ քաղաքացու հարցը դեռ չի լուծված, եւ նա բողոքում է… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել