Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Բրյուսովի ինստիտուտի դասախոս Սարգիս Շահմուրադյանի մեղքը (կաշառք վերցնելը) առաջին ատյանի դատարանու

Հունիս 16,2001 00:00

ՄԵՂԱԴՐՈՂԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ՊԱՇՏՊԱՆԻՆ՝ Ո՞Չ Վ. Բրյուսովի ինստիտուտի դասախոս Սարգիս Շահմուրադյանի մեղքը (կաշառք վերցնելը) առաջին ատյանի դատարանում համարվեց չապացուցված, եւ գործը ուղարկվեց լրացուցիչ նախաքննության։ Սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը չփոխվեց, նա կալանքի տակ է դեռ։ Մայիսի 7-ին դիմել եմ վերաքննիչ բողոքով համապատասխան դատարան, բողոքարկելով 2001թ. ապրիլի 26-ի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրա մի մասով։ Այսինքն, խնդրել եմ իմ պաշտպանյալի՝ Սարգիս Շահմուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել ստորագրության՝ չհեռանալու մասին, սակայն վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան) 11.05.2001թ. թիվ Կ-57/01 գրությամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքս՝ պատճառաբանելով, թե ՀՀ քրդատօր 39 գլխում նախատեսված կարգով միայն (դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ) կարելի է բողոք հղել վերաքննիչ դատարանին՝ կալանքը որպես խափանման միջոց որոշում կայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանի կողմից։ Նշեմ, որ գործող քրդատօր 390 հոդվածի 1-ին կետի համաձայն, վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է առաջին ատյանի դատարաններում գործերի քննության համար սահմանված կանոններով։ Այս հիմքով էլ վերաքննիչ դատարանը պետք է ՀՀ քրդատօր 291 հոդվածին համապատասխան որոշում կայացներ գործն իր վարույթ ընդունելու (կամ չընդունելու) մասին, սակայն, ինչպես տեսնում եք, ինձ գրություն է ուղարկվել։ ՀՀ քրդատօր 384 հոդվածի համաձայն, վերաքննիչ դատարանին կարելի է բողոքարկել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վերջնական որոշումները։ ՀՀ քրդատօր 292, 300, 360 հոդ. 13-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը հենց ինքը որոշում է կայացնում խափանման միջոցի մասին (եւ ոչ թե միայն նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա), որն էլ, բնականաբար, վերջնական որոշում է եւ ՀՀ քրդատօր 384 հոդվածի հիման վրա ենթակա է բողոքարկման, անկախ նրանից, թե առաջին ատյանի դատարանը հենց ի՞նքն է կայացրել որոշում խափանման միջոցը որպես կալանք կիրառելու մասին, թե՞ նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա։ ՀՀ քրդատօր 381 հոդվածի 4-րդ մասի համաձայն, վերաքննիչ դատարանին կարելի է բողոքարկել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը ամբողջական կամ նրա մի մասով։ Ինչպես տեսնում եք, օրենսդիրը սույն հոդվածում չի նշել՝ բացի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումներից, ուստի մեկ անգամ եւս անհասկանալի է, թե ո՞ր տրամաբանությամբ է վերաքննիչ դատարանը վերադարձրել իմ վերաքննիչ բողոքը՝ աչք փակելով պինդ-պինդ ՀՀ քրդատօր 381 հոդվածի 4-րդ կետի վրա։ Տարօրինակ է, որ դրան զուգահեռ, վերաքննիչ դատարանը ընդունել եւ նույն դատավորն էլ իր վարույթն է ընդունել մեղադրող կողմի բերած վերաքննիչ բողոքը, որը նույնպես բողոքում է առաջին ատյանի դատարանի կողմից 26.04.01թ. ընդունված որոշման մի մասով նույնպես, այսինքն լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասով։ Այս ինչպե՞ս է լինում, որ մեղադրող կողմին թույլատրվում է քրդատօր 381 հոդվածի 4-րդ կետով բողոքարկել առաջին ատյանի կողմից կայացված որոշումը նրա մի մասով, իսկ պաշտպանական կողմին՝ ոչ։ Ինչո՞ւ է ինձ պատասխան տրվել, թե իբրեւ վերաքննիչ դատարան կարելի է բողոքարկել միայն նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը խափանման միջոցը որպես կալանք ընտրելու մասին, իսկ հենց առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված նույնաբովանդակ որոշումը չի կարելի բողոքարկել վերաքննիչ դատարանին։ Որտե՞ղ է գրված նման բան։ Բայց չէ՞ որ ՀՀ քրդատօր 376 հոդվածի 1-ին կետում նշված է, որ վերաքննիչ դատարանին կարելի է բողոքարկել առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումները եւ չի գրված, թե ում միջնորդության հիման վրա ընդունված որոշումը եւ, վերջապես, ում միջնորդության հիման վրա էլ լինի, դա առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված որոշում է։ Նույն օրենսգրքի 384 հոդվածի ուժով նշվում է, որ առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննիչ դատարանին։ Կարծես թե տրամաբանության շրջանակը փակվեց, քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումները ավելի քան վերջնական են եւ ենթակա բողոքարկման այնքանով, որքանով մարդուն վերջնական ձեւով զրկում են ազատությունից, հետեւաբար, միանշանակ պարզ է, որ նախագահող դատավոր Ե. Դարբինյանը շփոթել է մինչդատական վարույթը վերաքննիչ ատյանի դատարանի վարույթի հետ, ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, ավելին, այն մեկնաբանել է սխալ եւ կամային, որն էլ չի համապատասխանում օրենքի իսկական իմաստին (ՀՀ քրդատօր 397 հոդվածի 1-ին կետ)։ Օրենքի իսկական իմաստը, իսկ դա նախեւառաջ հիմնավորվում է ՀՀ քրդատօր 288 հոդվածի 8-րդ կետով, ասում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ բերված բողոքը առանց բավարարման թողնվելու դեպքում, դատարանի կողմից նույն գործով նույն անձի բողոքի կրկին քննում թույլատրվում է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր դեպքում։ 26.04.01թ. կայացված առաջին ատյանի դատարանի որոշմամբ փաստորեն երկարացվել է իմ պաշտպանյալ Սարգիս Շահմուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը։ Վերաքննիչ դատարանի 11.05.01թ. թիվ Կ-57/01 գրությամբ արտահայտված մերժումը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության դրույթներին, որով նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք եւ որ յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք, որից, փաստորեն, իմ պաշտպանյալին զրկում է դատավորի կողմից ուղարկված գրությունը։ ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆփաստաբանՊաշտպանը հունիսի 11-ին դիմել է վճռաբեկ դատարան նույն այս մոտիվներով եւ պահանջել է բողոքն ուղարկել վերաքննիչ՝ այլ կազմով քննելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել